«Էջ:Muratsan, vol. 7.djvu/195»–ի խմբագրումների տարբերություն

չNo edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 6. Տող 6.

Ախր այդ անզգամները խոսելով ասելով ոչինչ չեն կորցնում, մենք ինչու համար ենք մաշում մեզ. ինչ կյանք է մնացել մեր մեջ, որ այդ էլ կամենում ենք զոհել այդ անխիղճ, այդ անաստված արարածներին։ Ես ձեր դարդն եմ քաշում, դուք եք ինձ ստիպում մտածել, և ահա քո գնալուց դեսը էլ միս չէ մնացել վրաս. թե չէ ես դրանց բոլորի հոգին կհանեմ. ինչու ես չտանջեմ նրանց և իրանք ինձ տանջեն․ ինչ է մի երկու կնկա չափ էլ չի սիրտ ունիմ։ Ախ, թե դու մի քաջ աղջիկ լինեիր, գիտես թե ինչեր կարող էի անել, բայց դու ձեռք ու ոտքս կապում ես։ Հենց այս րոպեին մի միտ հղացա․ ես կամենում եմ գալ և երկու օրաց մեջ... վերջացնել ամեն բան, կհամաձայնվես, հարս ախ թե կարողանայիր համաձայնվել, ճշմարիտ որ ամեն դժգոհություններ կվերջանար և մենք երջանիկ կլինեինք... Բայց դու, ով գիտե, ինչ դժվարության սարեր կդնես իմ առաջս։ ճշմարիտ, Ոսկի, եկ այդ մի գժությունը անենք մեր կյանքում—-գիտես ինչ գժություն… այնուհետև ինչ կլինի կլինի, թե որ այսօրվանից լավ օրեր չտեսնենք վատ իսկի չենք տեսնիր: Եվ գիտես այս ինչպես կլինի, շատ պարզ, շատ հասարակ ձևով, ձեր տանից եկեղեցին և այնտեղից Թիֆլիս։ Համաձայն ես, հա։ ճշմարիտ, գուցե այս տեսակը ամենից ավելի բախտավորը կլինի. ես ճանապարհի հագուստներով կլինիմ և երկար կոշիկներով, դու էլ միևնույն տեսակը մի մեծ հարդյո գդակով և մտրակը ձեռքիդ․ ախ, սա մի օրիգինալ բան կլինի, բոլորը ցուպ կկտրին ձայներնին։ Իսկի մի օր էլ չենք մնալ մոտերները, որ հոգիները դուրս գա բոլոր թշնամիներին:

195