«Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/93»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

09:22, 21 փետրվարի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

գրել` ժամանակ չունեմ։ ճիշտն ասած` քունս տանում է (ժամը 11-է)։ Երեկ (ապրիկի 23) Նևան բացվեց։ Մեր դիմացից մեծ նավերով բարձրացան մեր կողմը, որտեղ ամրոցն է և նավից սկսեցին թնդանոթաձգություն։ Հենց որ մոտեցան ամրոցին, իսկույն այնտեղից էլ սկսեց թնդանոթաձգություն և ինչպես զորահանդեսի ժամանակ խաղան, այնպես էլ այժմ, լավ հագնված զինվորները նավերի վրա խաղեր կազմակերպեցին թիակներով` հրացանների փոխարեն։ Ապա նավով մոտեցան ամրոցի հակառակ կողմին և այնտեղ սկսեցին թնդանոթաձգություն։ Դարձյալ ամրոցից թնդանոթաձգությամբ պատասխանեցին։ Ապա վերևից ուրիշները եկան նավով և նրանք էլ սկսեցին թնդանոթ արձակել։ Դրանից հետո ամրոցից դուրս եկավ պարետը, որին հետևեցին թնդանոթներ։ Պարետը նավով առաջ անցավ, նրան հետևեցին բոլորը և անվերջ խաղալով եկան կայսերական պալատի առաջ դիմացի կողմը կանգնեցրին նավերը և նորից սկսեցին թնդանոթաձգությունը: Հետո պարետը թասով ջուր հրամցրեց կայսեր և շնորհավորեց։ Ինչ խոսք, որ կայսրն ընդունեց նվերը, որի ժամանակ հնչեց ուռա՜ , ուռա՜ բացականչությունը, որը Պետերբուրգով մեկ տարածվեց։ Եվ այդ ժամանակ սկսվեց նավակերի և շոգենավերի աշխատանքը Նևայի վրա։ Հավատացեք, որ շատ լավ տեսարան էր, թեպետ ես չկարողացա լավ նկարագրել: <Հ. Գ. 2> Սակայն Գաբոյին ավելի լավ եմ գրել: <Հ. Գ. 3> Միքայել ջան, Փուղինովին անպատճառ բարևիր։ <Հ. Գ. 4> Շարոևը այս ամսի 19-ին այստեղից գնաց Օդեսա, այնտեղի գունդը պիտի մտնի իբրև յունկեր։ Նա այստեղ ծառայում էր դեպարտամենտում և քաղաքացիական մի աստիճան ուներ, մինչդեռ հայրը գրել էր, թե զինվորական աստիճան պիտի ստանա։

Գաբրիել Դավիդիչ, խնդրում եմ, որ այս նամակը շուտ տանեք կամ ուղարկեք նորին ազնվություն Թինաթին Զախարովնա Սունդուկովային: