«Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/132»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

09:58, 21 փետրվարի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

որ Դուք ոչ մի հոգս չունենաք և ես Ձեր բոլոր հրամանները կատարեմ:

Եթե լիազորագրերը վերցնեք, Միրզոևին չտաք. սիրտս ինչ-որ չի թելադրում, բայց էլի Դուք գիտեք, և ում էլ ասելու լինեք, մի տարուց ավելի մի տար:

Եթե Միքայելը Զուրալովի աներորդուն (Սահաթսազի որդին) իմ փոխարեն հարցնի, թե այղ գործը ինչպես է, կլուծվի, թե ոչ: Բայց աստված մի արասցե` կեղծ թղթեր չներկայացնի: .Աշխատեք ճշմարտությամբ ստանալ այդ թուղթը և եթե չեք կարող ստանալ, էլի աստված ողորմած է։ Իմ լիազորագիրը որ սխալ լիներ, հո կվերադարձնեին և դատարանում չէին վերցնի։ Ոչ մի դեպքում չծախսեք։

Մայրիկ ջան, մեր մասին մի մտածեք. երեխաներ հո չենք, որ իրար յոլա չտանենք: Մենք բոլոր ընկերներս լավ ենք:

Մայրիկ ջան, գրում եք, թե նկարն ինչո՞ւ ձեթով հանել չտվի: Ձեթով լավ է, բայց այնքան նման չի լինի և եթե այդ էլ չեք հավանի, հետո լավ նկարչին ձեթով հանել կտամ:

Մայրիկ ջան, այժմ մի լավ բան ասեմ Ձեզ և շատ էլ ծիծաղելի: Որանից առաջ չէ՞ որ գրել էի Ձեզ, թե Աքիմովներից հինգ ռուբլի փող ստացա. հինգ ռուբլի, հա՜,հա՜,հա՜,հա՜, այն հինգ ռուբլին Նիկոլայից էր. ինչի՞ համար։ Գրել էր. «Գաբրիել Նիկիտիչ, իմ ծանոթներից մեկը մի զույգ լավ, շատ լավ սապոգ է խնդրել և այս չափսով կտրել տուր Պելին (կոշկակար է) և շուտափույթ ապահովագրած փոստով ուղարկիր, որը եթե հինգ ռուբլուց պակաս չլինի, ավելի հո չի արժենա։ Եվ նմանապես խանութներում իմացեք, թե վզի շարֆերը քանիսով են վաճառվում»։ Այս նամակն ինձ շատ ծիծաղեցրեց: Նախ պիտի իմանաք, որ շուտափույթ փոստով յուրաքանչյուր լոտի համար (մեկ ֆունտն ունի 32 լոտ) առնում են մինչև երեք շայի, մի զույգ սապոգի համար փոստին պետք է վճարել մոտ չորս ռուբլի: Եվ երկրորդ, այդ արժեքով այստեղ լավ սապոգներ չէ, բայց կրկնակոշիկներ կարելի է գտնել, ինչ խոսք, որ լավ տեսակի։

Մայրիկ ջան, էլ ինչ երկարացնեմ։ Պելի մոտ եղա և սապոգների մասին հարցրի։ Ասաց, որ սապոգներ ութ ռուբլի և տաս շայիով էլ եմ կարում և մեկ թումանով էլ։ Կիսակոշիկների համար, ասում է, վերցնում եմ հինգ ռուբլուց երեք շայի պակաս, իսկ կրկնակոշիկներ կարում եմ հինգ ռուլով։ Իսկ ինչ նամակ գրեցի (նրա նամակն էլ ռուսերեն էր, իմն էլ)։ Նախ ներողություն, որ այսքան ժամանակ