«Խոնարհ աղջիկը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 51.
Ամաչեցի, երբ աչքերս բաց արի։ Վաղուց զարթնել էին մյուսները և սպասում էին ինձ, որպեսզի թոնիրը վառեն։
 
Դուրս եկա. բակից տեսա գյուղը, գիշերվա մեր ճանապարհը։ Հավաբնի մոտ Բողարը հաչեց ինձ վրա։ Նրա հաչոցն այլևս ահավոր արձագանք չուներ և ոչ էլ կախված ժայռերն էին տձև։ ԶյունիՁյունի վրա, կտուրների կարասների վրա շողում էր ձմեռվա նարնջագոպն արևը, երդիկներից ծուխ էր բարձրանում։
 
Ինձ նույն օրն էլ տեղավորեցին մի տան մեջ, որտեղ և պիտի ապրեի։ Տան տերը՝ Օհան ապերը, նահապետական բարքով մարդ էր։ Հիմա մեր գյուղերում նրա նման մարդիկ այլևս չկան։ Ջմեռը նստում էր բուխարու մոտ, չոր փայտը դարսում կողքին։ Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ և պատմություններ անում շահի ժամանակից, անցած, գնացած օրերից, որսից և անտառից: Իսկ եթե ոչ ոք չէր լսում նրան, մենակությունից թե ձանձրույթից, բուխարու առաջ բաց էր անում շարականի գիրքը: