«Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/434»–ի խմբագրումների տարբերություն

 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 09:01, 2 Ապրիլի 2020-ի դրությամբ

Այս էջը սրբագրված է

ՌՈՒՄԻՆԻԱ

Ռումինիայի Հանրապետություն, պետություն Եվրոպայի հարավ-արևելքում: Տարածքը՝ 238,4 հզ. կմ²: Բնակչությունը՝ 22,5 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Բուխարեստ (2,2 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 2,5 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի Հանրապետության միջև հաստատվել են 1991-ին:

Ռ-ի հայկական գաղութը Եվրոպայում հնագույններից է: Ենթադրվում է, որ Բյուզանդական կայսրության կազմակերպած բռնագաղթերի հետևանքով արդեն V-XII դդ. հայերի հոծ զանգվածներ են բնակեցվել Ռ-ի տարածքում: Ակքերմանում գտնվել է 967-ին թվագրված մի արձանագրության բեկոր, որը նույնպես վկայում է հայերի գոյությունը Ռ-ում՝ նախքան Բագրատունիների թագավորության անկումը: Ռ-ում հայերի վաղեմի և ստվար բնակության վկայությունն են հայկական բազմաթիվ տեղանունների, երբեմնի հայաշատ գրեթե բոլոր քաղաքներում հայկական թաղամասերի ու փողոցների առկայությունը:

Հայերը Ռ. են գաղթել Անի-Ղրիմ-Ակքերման ճանապարհով: Նրանց հոսքը Ռ. ուժեղացել է Անիի անկումից (XI դ.) հետո: Ռ-ում հայերի հաստատման պաշտոնական տարեթիվը համարվում է 1350-ը՝ Բոտոշանում առաջին եկեղեցու հիմնադրման տարին: Նրանք ունեցել են իրենց հոգևոր թեմը, որը 1365-ից ենթարկվել է Լվովի հայկական եպիսկոպոսությանը: XIV դ. Ռ-ում հայերի թիվն այնքան է աճել, որ իշխան Ալեքսանդր Բարեպաշտը 1401-ի հրովարտակով Սուչավա մայրաքաղաքում նրանց համար հիմնել է առաջնորդական թեմ` Հովհաննես եպիսկոպոսի գլխավորությամբ: 1408-ի հրովարտակով նա Լվովից հրավիրել է հայ վաճառականների և բնակեցրել Սուչավա, Սիրետ, Չեռնովցի քաղաքներում՝ նրանց շնորհելով մի շարք արտոնություններ (նվազ հարկերով առևտուր անելու իրավունք): 1418-ին նույն իշխանի հրավերով Լեհաստանից 3 հզ. հայ ընտանիք է գաղթել Ռ.: Մեծ թվով հայեր Ռ. են եկել, երբ թուրքերը զավթելեն Կ. Պոլիսը (1453) և Ղրիմը (1475):

XVI դ. վերջին և XVII դ. սկզբին Արևմտյան Հայաստանում ջալալիների ասպատակություններից և Իրանի շահ Աբբաս I-ի բռնագաղթերից խուսափած շաա հայեր ապաստանել են Ռ-ի հյուսիսային (Մոլդովայի) և հարավային (Վալախիայի) քաղաքներում: XVII դ. 2-րդ կեսին Լեհաստանի հայերի բռնի կաթոլիկացման քաղաքականությունը շատերին ստիպել է ապասաանել Ռ-ում:

XVII դ. Ռ. գաղթած հայերի զգալի մասը հաստատվել է երկրի արևմտյան մասում՝ Տրանսիլվանիա-