«Խոնարհ աղջիկը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 53.
Դուրս եկա. բակից տեսա գյուղը, գիշերվա մեր ճանապարհը։ Հավաբնի մոտ Բողարը հաչեց ինձ վրա։ Նրա հաչոցն այլևս ահավոր արձագանք չուներ և ոչ էլ կախված ժայռերն էին տձև։ Ձյունի վրա, կտուրների կարասների վրա շողում էր ձմեռվա նարնջագույն արևը, երդիկներից ծուխ էր բարձրանում։
 
Ինձ նույն օրն էլ տեղավորեցին մի տան մեջ, որտեղ և պիտի ապրեի։ Տան տերը՝ Օհան ապերը, նահապետական բարքով մարդ էր։ Հիմա մեր գյուղերում նրա նման մարդիկ այլևս չկան։ ՋմեռըՁմեռը նստում էր բուխարու մոտ, չոր փայտը դարսում կողքին։ Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ և պատմություններ անում շահի ժամանակից, անցած, գնացած օրերից, որսից և անտառից: Իսկ եթե ոչ ոք չէր լսում նրան, մենակությունից թե ձանձրույթից, բուխարու առաջ բաց էր անում շարականի գիրքը:
 
Տանը չորս հոգի էինք: Ես, Օհան ապերը, նրա պառավ կինը և տասը տարեկան Աշոտը, որ հավատարիմ ընկերս էր, երբ գնում էինք դպրոց, որովհետև շները ինձ վարժ չէին, հաչում էին կտուրներից և հետևի ոտքերով մաղում ինձ վրա:
Տող 157.
Չգնացի, բայց գիրքն էլ բաց չարի: Անելիքս չգիտեի:
 
Փորձեցի տետրակներն ուղղել, չկարողացա: Օհան ապերը եկավ և մինչև իրիկուն միասին էինք: Այդ որըօրը ես նրա հետ գոմը գնացիգնացի՝ կովերին խոտ ու դարման տալու:
 
Չգիտեմ, ամեն տարի Ձորագյուղում գարունն այնքա՜ն սիրուն է, ինչպես այն տարին: Քարերն էլ էին շնչում գարնան բույրը: Անտառի հազարավոր լորենիների հոտը գիշեր-ցերեկ գյուղի վրան էր: Երբ դասերից հետո պառկում էի անտառում, լորենիների տակ, գլուխս պտտվում էր:
Տող 169.
Նրանց տուն չգնալու համար փոշմանել էի: Մի օր էլ փողոցում մայրը հանդիմանեց, որ հրավերը չեմ ընդունել: Ես ուզում էի, որ մեկ էլ կանչեր, թեկուզ մի թեթև ակնարկ աներ:
 
Այն ժամանակ սովորություն կար տարեվերջին դպրոցում կազմակերպելու հանդես: Ես էլ էի պատրաստվում, աշակրտներըաշակերտները սովորում էին երգ և ոտանավոր: Հետո մեծահասակ աշակերտները տախտակներ բերին, տներից հավաքեցին գորգ ու կարպետ և սարքեցին բեմ: Աշակերտներին պատվիրել էի, որ շատ մարդու կանչեն: Եվ ամեն անգամ աչքս նրա քրոջ կողմն էր:
 
Կիրակին եկավ: Գուցե և ոչ մի տարի այս օրը այնքան բազմություն չէր հավաքվել գյուղի դպրոցում: Բաց պատուհաններով գարունը այգիներից բերում էր ծառերի բույրը, դպրոցի կտուրի տակ սարյակները բնից բույն էին թռչում աշխույժ ճռվողույնով: Նրանք էլ էին զուգվել և այնպես փայլում էին սարյակների սև փետուրները:
Տող 192.
Գարնան ջինջ երկնքի վրայով սահում էր մի սպիտակ ամպ, ասես արար աշխարհին հպարտությամբ ցույց էր տալիս, որ անհաս բարձունքում լողանում է արևի շողերի մեջ:
 
— Եկավ և վերջին օրը: Դպրոցն արդեն արձակել էի. աշակերտներիաշակերտներին բաժանել էի հին տետրակները, վերադառնալու պատրաստություն էի տեսնում: Օհան ապերը առավոտը շարական չէր կարդում: Վաղ լուսաբացին նա գնում էր այգի, կամ վարուցանքի հոգսի հետևից էր:
 
Հրաժեշտը դժվար էր: Տանն ընտելացել էին ինձ, ես դառել էի մտերիմ մարդ և´ Օհան ապոր, և´ Աշոտի, և´ պառավ նանի համար: Բակում ձիապանը բարձում էր իրերս, նանին պայուսակի մեջ դարսում էր գաթա և ճանապարհի պաշարը: