«Գովասանութիւն Սողոմոնի տաճարին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title=Գովասանութիւն Սողոմոնի տաճարին |section = |previous = |next = |notes = |author =Գրիգոր Նարեկացի}} {{Բան...»:
(Տարբերություն չկա)

12:38, 4 Ապրիլի 2020-ի տարբերակ

Գովասանութիւն Սողոմոնի տաճարին

Գրիգոր Նարեկացի


Գովասանութիւն Սողոմոնի տաճարին


Զօրքն ի վերուս իջեալ առ Սողոմոն արքայն,
Շինէին զտաճարըն,
Ղրկէին զքարըն,
Քերէին զվէմըն,
Արձանագրեալ փայտիցն դողացաւ երկիր,
Շարժեցան լերինք,
Հռչակեցան բարձունք,
Պատառեցան արձանք,
Ի ձայն՝ ուռնայդըղըրդ ճայթմանցն...
Ի վերնական սեմոցն՝ զվարսն հատանէին,
Ի նեքնական սեմոցն՝ զնուշն քանդակէին,
Ոսկեխաղաց առնէին զարծաթապատ բեւեռքն,
Ի լծակէ ի լըծակն։
Շողանման շարէր զսողոմանական
Կամարակապ կապէր ի կողակէ ի կողակ,
Հաւ թիթղունս առներ զայն մարգարտաշարերն։
Մտանէր Քիրամն ի տուն տէրունական,
[Տեսանէր] զարդ զամենայն գունոցն՝
Ըղշողն եւ զշուշանն, ըզյորդանն ու զծիրանին
Եւ զբեհեզն և զբոցագույն կարմիրն։
Ո՞ւմ նըման են երկինքն,
Ո՞ւմ նըման են խորանքն,
Ո՞ւր նըման են մարդակ[ք]ն,
Ո՞ւմ նըման են պսակքն,
Ո՞ւմ նըման են սիւնքն,
Ո՞ւմ նըման են գերանքն,
Ո՞ւմ նըման են խարիսխքն
Կամ ում վայել է տաճարըն...
Խոյակքն խոյանըման ը սիւնքն բեւեռապինտ,
Խարիսխն մարքարտահատ,
Հիմունքն անդնդահաս թաղմամբ,
Դուռն և մուտըն գեղեցկատեսիլ,
Երկիրն ծիրանագոյն որպէս ծովու նըման։
Քանի՞ թիւ խորանացն,
Քանի՞ թիւ կամարացն,
Քանի՞ թիւ կոզակացն,
Քանի՞ թիւ վարագուրացն,
Քանի՞ թիւ կանթեղացն,
Քանի՞ թիւ խորանացն...
(մյուսներն էլ հազար)
Եւ բիւր մի զանկակացն։
Ահա շինեցաւ տաճարն,
Կատարեցան գորքն,
Կազմեցան գունակքն,
Զարթնեցան տեսակքն,
Եւ տուն աստուծոյ կոչեցաւ։
Կարգեցան ւսպասաւորքն մեծի սրբոյ տաճարին.
Քաշէին զքարերըն,
Ճոխային ճախարակքն,
Դղըրդայր տաճարն,
Ճիչէին ծիծեռնիքն,
Հընչէին զանկակքն,
Եւ ցնծայր Սողոմոն արքայն
Երգս ի բարձունս
Երգէին նուագելով...




Ծանոթագրություններ

  • Գրիգոր Նարեկացուն վերագրվող այս բանաստեղծությունը տպագրված է Ա. Չոպանյանի «Հայ էջեր»-ում (էջ 59-60), սա ավելի հաջող բնագիրն է, որը քաղվել է Մատենադարանի N 2939 ձեռագրից (էջ 438բ — 439ա)՝ Ասատուր Մնացականյանի կողմից։