«Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/437»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:15, 6 Ապրիլի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

նեությունն է վերսկսել Ռումինիայի հայոց միությունը (ՌՀՄ): Նախագահն է Վարուժան Ոսկանյանը (Ռ-ի խորհրդարանի սենատոր, խորհրդարանի ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ): Ռ-ի խորհրդարանի պատգամավոր է Վարուժան Փամպուքչյանը: ՌՀՄ նախաձեռնությամբ 1992-ին բացվել է կիրակնօրյա հայկական մանկապարտեզ, կազմակերպվում են նաև հայերենի կիրակնօրյա դասընթացներ: Գործում են Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց մայր տաճարը, Պիտեշտիի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Կոնստանցայի աղոթատեղին: Բուխարեսաի եկեղեցուն կից գործում են առաջնորդարանի գրադարանը և թանգարանը, Հայ մշակույթի տունը, որի սրահներում կազմակերպվում են ռումինահայ նկարիչների ցուցահանդեսներ, համերգներ, դասախոսություններ ևն: Ազգային փոքրամասնությունների կյանքն է լուսաբանում ռումինական հեռուստատեսության «Համակեցություններ» հաղորդաշարի հայկական հաղորդաժամը (խմբագիր՝ Մարիա Թերզյան Բարբուն), որը ներկայացնում է համայնքի կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները, անդրադառնում ռումինական մշակույթի զարգացմանը նպաստ բերող հայերի գործունեությանը:

Ռումինահայ գործարարներ Հ. Քրմզյանի, Շ. Ղազարյանի, Ժ. Պարոնյանի նախաձեռնությամբ վերականգնվել և գրանցվել է Ռ-ի հայ մարմնակրթական ակումբը՝ դեռևս միակ սեղանի թենիսի թիմով: Տեղացի հայ մարզիկներ չունենալու պատճառով թիմն առայժմ համալրվում է հայաստանցի մարզիկներով՝ միաժամանակ ներգրավելով և նախապատրաստելով տեղի հայ երիտասարդներին: Ֆուտբոլի վաստակավոր մարզիչ է Ֆլորին Հալաճյանը:

Լույս են տեսնում «Նոր կյանք» (հայերեն, ունի ռումիներեն հավելված), «Արարատ» (ռումիներեն) թերթերը, «Արմենիա» հունգարատառ երկամսյա (1992-ից՝ Կլուժում), «Անի» (ռումիներեն) պատմամշակութային հանդեսները: Եթեր են հեռարձակվում հայկական ռադիոժամ և հեռուստաժամ:

2001-ին համայնքը հանդիսավոր նշել է Ռումինահայոց թեմի հիմնադրման 600-ամյակը:

Բուխարեստում հայերը հիշվում են XV դ. սկզբից: Այստեղ նրանք 1581֊1629-ին և 1638-ին կառուցել են եկեղեցիներ: Հիմնականում եղել են արհեստավորներ (դերձակներ, հացթուխներ, շինարար վարպետներ) և առևտրականներ, որոնք համախմբվել են բրեսլաների մեջ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրանցից շատերը ստիպված են եղել գաղթել Ռուսաստան: Պատերազմից հետո, հատկապես 1920-22-ին, Բուխարեսաի հայ համայնքը համալրվել է Արևմտյան Հայաստանից, Կ. Պոլսից, Զմյուռնիայից գաղթած հայերով: 1924-25-ին քաղաքում ապրել է շուրջ 64 հզ. հայ: Հետագա տարիներին հայերի թիվը կտրուկ նվազել է, 1941-ին՝ կազմելով 12 հզ., 1989-ին՝ ընդամենը 3 հզ.:

Մինչև 1960-ական թթ. սկիզբը գործել են ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, Կարմիր խաչի, ՀՄԸՄ-ի, ՀՕԿ-ի մասնաճյուղերը, ուսանողների և տիկնանց ընկերություններ, «Րաֆֆի» և «Երևան» մշակութային ընկերությունները, «Կոմիտաս» երաժշտական ընկերությունը: Բուխարեստում է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Ռումինահայոց թեմի կենտրոնը: Գործում է Ս. Հրեշտակապետաց մայր տաճարը: Առաջին հայկական դպրոցը՝ Վարժոց մանկանցը, բացվել է 1817-ին: 1847-ին հիմնվել է Միսաքյան վարժարանը (գործել է մինչև 1965-ը), 1912-ին՝ առաջին հայկական տպարանը: Բուխարեստում լույս են տեսել շուրջ 40 անուն հայերեն պարբերականներ: Ներկայումս լույս են տեսնում «Նոր կյանք» և «Արարատ» թերթերը: Կարևոր դեր է կատարում Բուխարեստի Հայ մշակույթի տունը, որն ունի հարուստ գրադարան և թանգարան: Գործում են Ռումինիայի հայոց միությունը, «Արարատ» հրատարակչությունը (լույս է ընծայում հայագիտական գրքեր՝ ռումիներեն և հայերեն), մանկապարտեզ, 1994-ից՝ կիրակնօրյա դասընթացներ: 1994-ին Ռումինիայի հայոց միության ջանքերով Բուխարեստում հիմնվել է Հայկական ակումբ:

Մայրաքաղաքի մի շարք փողոցներ կոչվել են ռումինահայ նշանավոր գործիչների (Մանուկ բեյ Միրզայան, ճարտարապետ Մելիք Հակոբ, գրող և հասարակական գործիչ Գեորգե Ասաքի, արվեստաբան Գրիգոր Զամպաքճյան, գեներալ Չերքեզ) անուններով: Ներկայումս