«Կոճողոտ գյուղի պատմության առանձին էջեր»–ի խմբագրումների տարբերություն

===ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՅՈՒՂԻ ԷԼԵԿՏՐԻՖԻԿԱՑՈՒՄԸ===
1951-52 թվականներին Թարթառի հովտի «Կյոր-հողեր» տեղամասում, ուր անսպառ էր բարձրորակ կավահողը, Սամսոն Առուշանյանը կղմինդրի արտադրության գործարան հիմնադրեց։ Իհարկե, մինչ այդ նման գործարան արդեն կար հարևան Զագլիկ գյուղում, որի արտադրանքը նաև այլ տնտեսություններ էր առաքվում, բայց նոր գործարանի արտադրած շինանյութը նախորդից և՛ թեթև էր, և՛ ամուր։ Կոլտնտեսության անասնապահական ու վարչատնտեսական շենքերի ծղոտածածկ տանիքներն իրար հետևից կղմինդրապատվեցին. միանգամից լուծվեց երկու խնդիր, նախ՝ անձրևաջուրը դադարեց շենքերը ներծծվել և երկրորդ՝ հրդեհի վտանգը զգալիորեն կրճատվեց։ <br>
Էլեկտրականությունը Կոճողոտ մուտք գործեց 1958 թվականին՝ շոքեքարշային (լոկոմոբիլային) եղանակով, որը շատ ավելի տանելի դարձրեց գյուղական առօրյան, իսկ հետագա տարիների ու տասնամյակների ընթացքում աստիճանաբար գյուղական կենցաղի մեջ մտան նաև էլեկտրական սարքերը։