«Կոճողոտ գյուղի պատմության առանձին էջեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 89.
===ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ===
 
Ի հակակշիռ բացասական բոլոր կարծիքների (կապված հատկապես 20-րդ դարասկզբի երկու կարևոր հանգամանքների հետ, առաջինը՝ ժողովրդի հոգևոր ամլացումը և երկրորդը՝ համատարած պարտադիր կոլեկտիվացումը, որի հետևանքով գյուղացին փաստորեն վերջնականապես զրկվեց հողից)՝ հանուն արդարության պետք է խոստովանել, որ խորհրդային կարգերի հաստատումով զարգացման նոր հեռանկարներ բացվեցին։ Անգրագիտության զանգվածային վերացման գործընթացը ոգևորության լայն ալիք առաջացրեց բնակչության շրջանում։ Կարելի է համոզված ասել, որ «լիկկայաններըե կատարեցին իրենց առջև դրված խնդիրը, իսկ 1924 թվականից սկսեց գործել գյուղի տարրական դպրոցը, որը տեղավորվել էր Տվիթանց Պետրոսի քարաշեն տան մեկ սենյակում (առաստաղին տաշած գերաններ էին շարված, իսկ տանիքը հողածածկ էր)։ Երկու տարուց հետո դպրոցը տեղափոխվեց Խաչունց տները (Բախշի, Ղևոնդ և Թյունի եղբայրները երկհարկանի վեց սենյականոց քարաշեն տանը միասին էին ապրում)։
 
Դպրոցի առաջին աշակերտները 25 հոգուց ավելի էին՝ Սուրեն, Ռուբեն և Հովհաննես Վանյանները, Գրիգոր և Բագրատ Դավթյանները, Լիդա Վարդանյանը, Մխիթար Գրիգորյանը, Վաղարշակ Հայրիյանը, Մակիչ Իվանյանը և ուրիշներ։
Տող 96.
 
Դպրոցի համար առանձին շենք է կառուցվել 1932 թվականին, երբ այն արդեն յոթնամյա էր դարձել (1965-ից Կոճողոտի դպրոցն ութնամյա է, 1977-ից՝ միջնակարգ)։
 
===ԿՈԼԵԿՏԻՎԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ===