«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/403»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.

Վաճառականը վախից ատամ–ատամ դողացնում է։ Մտիկ է անում, որ չորս կողմից, ամեն մի ծառ ու թփի արանքից, ջրի միջից, գետնի տակից դուրս են եկել ու սողում են դեպի իրեն անթիվ ու անհամար այլանդակ ու գարշելի արարածներ։ Երեսի վրա ընկնում է բրդբրդոտ հրեշի առջև, խղճալի աղաղակում.
Վաճառականը վախից ատամ-ատամ դողացնում է։ Մտիկ է անում, որ չորս կողմից, ամեն մի ծառ ու թփի արանքից, ջրի միջից, գետնի տակից դուրս են եկել ու սողում են դեպի իրեն անթիվ ու անհամար այլանդակ ու գարշելի արարածներ։ Երեսի վրա ընկնում է բրդբրդոտ հրեշի առջև, խղճալի աղաղակում.

— Ո՛վ անտառի տեր, ո՛վ անհայտ հզոր, ինձ մի՛ սպանիր իմ անգիտուն մեղքի համար, ողորմությո՛ւն արա, հրամա՛ն տուր խոսք ասեմ։
— Ո՛վ անտառի տեր, ո՛վ անհայտ հզոր, ինձ մի՛ սպանիր իմ անգիտուն մեղքի համար․ ողորմությո՛ւն արա, հրամա՛ն տուր խոսք ասեմ։

Ու պատմում է իր աղջիկների ու իր խոստումի մասին։ Ապա սկսում է աղերսել, որ հրեշն իրեն շնորհի Կարմիր ծաղիկը իր փոքրիկ աղջկանը տանելու համար։ Փոխարենը խոստանում է ոսկի տա, որքան կուզի։ Քահ–քահ խնդում է զարհուրելի հրեշը, անտառի տերը։ Ասում է.
Ու պատմում է իր աղջիկների ու իր խոստումի մասին։ Ապա սկսում է աղերսել, որ հրեշն իրեն շնորհի Կարմիր ծաղիկը իր փոքրիկ աղջկանը տանելու համար։ Փոխարենը խոստանում է ոսկի տա, որքան կուզի։ Քահ-քահ խնդում է զարհուրելի հրեշը, անտառի տերը։ Ասում է.

— Ի՞նչ եմ անում քո գանձն ու ոսկին, իմ ունեցածն էլ չգիտեմ որտեղ պահեմ։ Քեզ անվնաս կթողնեմ, որ քո տունը գնաս, անհաշիվ էլ գանձ կտամ, Կարմիր ծաղիկն էլ կտամ, միայն թե խոսք տաս, որ քո աղջիկներից մեկնումեկին ինձ մոտ կուղարկես։ Ոչ մի վատ բան չեմ անիլ նրան, չեմ վշտացնիլ, չեմ վիրավորիլ. իմ պալատում կապրի էնպես, ինչպես դու ապրեցիր։ Ձանձրացել եմ մենակությունից, ուզում եմ մի ընկեր ունենամ։