«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/408»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
թե չէ՝ աղջիկը կանչում է. «Հայտնվի՛ր ինձ֊, իմ հավատարի՛մ ընկեր»։ Ու հեռվում երևում է անտառի տերը՝ անճոռնի հրեշը։ Ճամփի կիսով անց է կենում ու կորչում խիտ թփուտի մեջ։ Աղջիկը տեսնում է թե չէ՝ ահից ճչում է ու ճամփի մեջտեղը ուշաթափ վեր ընկնում։ Սոսկալի տեսք ուներ անտառի անճոռնին. ձեռները ծուռ–ծուռ, մատները՝ ճանկերով, ոտները՝ ձիու սմբակներ, առջևի ու ետևի կողմից՝ ուղտի սապատներ, ոտից գլուխ բրդոտ, բերանի երկու կողմից դուրս տնկված երկու վարազի ժանիք, քիթը՝ կեռ ուրուրի կտուցի նման, իսկ աչքերը՝ ոնց որ բուի աչքեր...
թե չէ՝ աղջիկը կանչում է. «Հայտնվի՛ր ինձ, իմ հավատարի՛մ ընկեր»։ Ու հեռվում երևում է անտառի տերը՝ անճոռնի հրեշը։ Ճամփի կիսով անց է կենում ու կորչում խիտ թփուտի մեջ։ Աղջիկը տեսնում է թե չէ՝ ահից ճչում է ու ճամփի մեջտեղը ուշաթափ վեր ընկնում։ Սոսկալի տեսք ուներ անտառի անճոռնին. ձեռները ծուռ–ծուռ, մատները՝ ճանկերով, ոտները՝ ձիու սմբակներ, առջևի ու ետևի կողմից՝ ուղտի սապատներ, ոտից գլուխ բրդոտ, բերանի երկու կողմից դուրս տնկված երկու վարազի ժանիք, քիթը՝ կեռ ուրուրի կտուցի նման, իսկ աչքերը՝ ոնց որ բուի աչքեր...


Աղջիկը մին էլ էնտեղ է ուշքի գալիս, որ մինը կողքին լաց է լինում ու մղկտում։
Աղջիկը մին էլ էնտեղ է ուշքի գալիս, որ մինը կողքին լաց է լինում ու մղկտում։