«Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/390»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

14:51, 6 Մայիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում,— պատասխանեց մյուսը։

— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կումրջի վրա։

— Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես։

Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին։

1884

ՄԵՐ ԴՈԻՐՍՈԻՆԸ
(Մանկական հիշողությունից)
1

Մենք գոմեշներ շատ ունեինք՝ մինը քան զմյուսը գեղեցիկ և վայելչակազմ, բայց ամենին գերազանցում էր Դուրսունը՝ ոչ միայն յուր գեղեցկությունովը, այլև յուր ուժովը, յուր խելքովն ու ճարպիկությունովը։

Բնավորության կողմանե մարդկանց պես անասուններն էլ են տարբերվում միմյանցից։ Նրանցում էլ մեկն ավելի աշխույժ է լինում, մյուսը դանդաղ, մեկը սրտոտ, մյուսը վախկոտ, մեկը բթամիտ, մյուսը սրամիտ։ Մեր Դուրսունը գոմեշների բոլոր լավ հատկություններն ուներ։

Դուրսունը գեղեցիկ էր իբրև գոմեշ, և շատ գեղեցիկ։ Նրա հայացքի մեջ ամեն ինչ արտահայտվում էր, երբեմն ուրախություն և հաճույք, երբեմն զարմացք և տխրություն, երբեմն զայրույթ և բարկություն, երբեմն խելք և ուշիմություն: Երբ որ նա կանգնում էր իբրև մի առյուծ, պոչը շպրտում գցում մեջքի վերա, վիզը թեքում և նայում երեսիս, ես մնում էի հիացած, թեև անգիտակցաբար։

Նա ամեն բան հասկանում էր, ամեն ասած՝ լավ ըմբռնում էր. կանչում էիր՝ պատասխան էր տալիս. ափսոս միայն, որ յուր միտքն ու զգացմունքը հայտնելու համար միայն չորս ու