«Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/168»–ի խմբագրումների տարբերություն

 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 07:54, 21 Մայիսի 2020-ի դրությամբ

Այս էջը սրբագրված է

Մեկ էլ այն, մայրիկ ջան, գրում եք ինձ, թե «մեկ թուման ուղարկեցի ապրիլի 19-ին և մեկ թուման էլ` ապրիլի վերջին»: Ո՛չ, մայրիկ ջան, այդպես չէ: Ահա հերթով գրեմ ամբողջ ապրիլ մասվա ընթացքում ստացած մանակներս և երբ եմ փող ստացել.

մարտի 22-ին ստացա նամակ և մեկ թուման

ապրիլի 2-ին — նամակ

23-ին — նամակ

մայիսի 10-ին — նամակ

մայիսի 24-ին — նամակ

մայիսի 28-ին — նամակ և մեկ թուման:

Հիմա ես էլ եմ մտածում, որ ապրիլի 23-ից մինչև մայիսի 10-ը պետք է որ նամակ գրած լինեք, թե չէ` տասնյոթ օր առանց նամակ ի՞նչպես կթողնեիք ինձ: այժմ. մայրիկ ջան, լավ նայեք, եթե վերոհիշյալ փողերից բացի այլ ձող ուղարկել եք, թող Միքայելն այդտեղի փոսին մի կարճ խնդրագիր ներկայացնի, թե այս և այս ամսաթիվն այսինչին փողոց ուղղարկեցի, բայց նա չի ստացել: Համոզված եղեք, որ այն փողից ոչինչ չի կորչի, եթե ապահովագրված եք ուղարկել:

Ահա այսպես, դու ես իմ սլարոնը:

Իսկ ես նորրից մի լավ անպայման կքրքրեմ իմ թղթերն ու նամակներն և երկրորդ փոստին անպայման ձեզ կգրեմ, եթե այդ նամակներից բացի այլ նամակ սատացած լինեմ:

Այնուհետև, մայրիկ ջան, գրում եք ինձ, թե անգլուխնդաշշույն կուղարկեմ: Մայրիկ ջան, անգլուխ դաշույն ի՞նչ ասել է, գուցե ուզում եք ասել անկոթ: Ձեզ մատաղ, այնպիսի դաշույն չուղարկեք ինձ, որ անկոթ լինի: Ձեզանից ի՞նչ կպակասի, որ գլուխ էլ ունենա և ոտքեր էլ: Ներեցեք, մայրիկ ջան, ծիծաղելու համար եմ ձեզ այսպես գրել:

Մայրիկ ջան, այստեղ է եղել Իվան Մինեիչը, բայց ես չեմ կարողացել նրան տեսնել: Շաբաթ երեկոյան մեկնել է Մոսկվա: Հինգշաբթի երեկոյան ժամը չորսին դուրս եկա` մտածելով, թե սերմեր կառնեմ և ապա կգնամ նրա մոտ: Եղա նաև երեկոյան ժամերգության: Նախատոնեք էր2: Մմեր տիրացուին3 հարցերի, թե ո՞րտեղ է ապրում Իվան Մինեիչը. պատասխանեց, որ չգիտե: Ապա ինձ հանդիպեց Լորիս Մելիքովը և ասաց, որ ժամը վեցին գնացել է: դրանից հետո գնացի Աղաֆոնի մոտ և նա էլ ասաց, որ ինքն էլ չի տեսել: Այստեղ