«Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/172»–ի խմբագրումների տարբերություն

 
No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
Մայրիկ ջան, Դուք գիտեք,թե ինչ ցավ են քննությունները, այդ պատճառով էլ ժամանակ չունեցա,որ մանրամասն նամակ գրեի և հետո տասնվեցերորդ համարում ձեզ գրեցի: Իսկ եթե նրանցից ավելի մանրամասնաբար եք ցանկանում, որ ձեզ գրեմ, այն կասեմ, թե որ գրել էի,թե հայերենից մենք բոլորս հինգ ենք ստացել, ճիշտ չէ. հետագայում իմացա,որ ինձանից բացի, ոչ ոք հինգ չի ստացել, իսկ մյուս ընկերներս ստացել են չորս: Այս էլ ձեզ մանրամասնաբար և մանրամասնաբար:
Մայրիկ ջան, Դուք գիտեք,թե ինչ ցավ են քննությունները, այդ պատճառով էլ ժամանակ չունեցա, որ մանրամասն նամակ գրեի և հետո տասնվեցերորդ համարում ձեզ գրեցի: Իսկ եթե նրանցից ավելի մանրամասնաբար եք ցանկանում, որ ձեզ գրեմ, այն կասեմ, թե որ գրել էի,թե հայերենից մենք բոլորս հինգ ենք ստացել, ճիշտ չէ. հետագայում իմացա, որ ինձանից բացի, ոչ ոք հինգ չի ստացել, իսկ մյուս ընկերներս ստացել են չորս: Այս էլ ձեզ մանրամասնաբար և մանրամասնաբար:


Այնուհետև, մայրիկ ջան, գրում ենք թե քեզանից բացի, որդի, ոչինչ աչքիս չի գալիս: Մայրիկ ջան, դրա վերաբերյալ ի՞նչ գրեմ: Ասեմ, թե շնորհակալ եմ,ոչ, այդ ձեզ չեմ կարող ասել, ասեմ, թե ինչո՞ւ ուրիշներից ավելի ես պիտի աչքիդ գամ` ոչ էլ այս կարող եմ ասել: Միայն աստծուն կխնդրեմ, որ այնքան մեզ կյանք տա, որ կարողանամ իմ հանցանքները նախ աստծո առաջ քավեմ և ապա ձեր, թե չէ ձեր երախտիքը ոչ մի կերպ չեմ կարող հատուցել:
Այնուհետև, մայրիկ ջան, գրում ենք թե քեզանից բացի, որդի, ոչինչ աչքիս չի գալիս: Մայրիկ ջան, դրա վերաբերյալ ի՞նչ գրեմ: Ասեմ, թե շնորհակալ եմ, ոչ, այդ ձեզ չեմ կարող ասել, ասեմ, թե ինչո՞ւ ուրիշներից ավելի ես պիտի աչքիդ գամ` ոչ էլ այս կարող եմ ասել: Միայն աստծուն կխնդրեմ, որ այնքան մեզ կյանք տա, որ կարողանամ իմ հանցանքները նախ աստծո առաջ քավեմ և ապա ձեր, թե չէ ձեր երախտիքը ոչ մի կերպ չեմ կարող հատուցել:


Մայրիկ ջան, եթե իմ մասին կահարցնեք, գոհություն աստծո, լավ եմ, լավ եմ անց կացնում ժամանակս, մենակ թե ճաշին կես ռումկա օղի եմ վայելում. ասում են, որ լավ է: Այժմ այստեղ խոլեբա կա, բայց ոչ այնպես, ինչպես ձեզ մոտ է եղել,այնպես որ ով իրեն լավ է պահում և դժվարամարս բաներ չի ուտում, նա չի վարակվում: Ահա երեքշաբթի է, ինչ այստեղ խոլերա է, բայց աստծո ողորմությամբ այնքան զորեղ չէ, ինչպես առաջ էր և աստծո ողորմությամբ ես էլ և ընկերներս էլ լավ ենք: Այժմ համալսարանումն եմ և մաղը դարձյալ ամառանոց կերթամ Ոգյուստի մոտ (մեր պարուսույցն է):
Մայրիկ ջան, եթե իմ մասին կահարցնեք, գոհություն աստծո, լավ եմ, լավ եմ անց կացնում ժամանակս, մենակ թե ճաշին կես ռումկա օղի եմ վայելում. ասում են, որ լավ է: Այժմ այստեղ խոլեբա կա, բայց ոչ այնպես, ինչպես ձեզ մոտ է եղել, այնպես որ ով իրեն լավ է պահում և դժվարամարս բաներ չի ուտում, նա չի վարակվում: Ահա երեքշաբթի է, ինչ այստեղ խոլերա է, բայց աստծո ողորմությամբ այնքան զորեղ չէ, ինչպես առաջ էր և աստծո ողորմությամբ ես էլ և ընկերներս էլ լավ ենք: Այժմ համալսարանումն եմ և մաղը դարձյալ ամառանոց կերթամ Ոգյուստի մոտ (մեր պարուսույցն է):


Մայրիկ ջան, մեզ համար չվշտանաք, մենք լավ ենք, համալսարանում դեռևս ոչ ոք չի հիվանդացել, քանի որ համալսարանը լավ տեղ է և գտնվում է ջրի ափին:
Մայրիկ ջան, մեզ համար չվշտանաք, մենք լավ ենք, համալսարանում դեռևս ոչ ոք չի հիվանդացել, քանի որ համալսարանը լավ տեղ է և գտնվում է ջրի ափին:


Նորից եմ խնդրում, չանհանգստանաք,իսկ թե ինձ կհարցնեք, բոլորովին էլ աչքիս էլ չի գալիս,սակայն ինչ խոսք,որ տխուր բան է ,որ այնքան մարդ էր մահանում: Այժմ այլևս այնպես չէ. թեև հիվանդանում են բայց շուտ էլ բուժվում են:
Նորից եմ խնդրում, չանհանգստանաք,իսկ թե ինձ կհարցնեք, բոլորովին էլ աչքիս էլ չի գալիս,սակայն ինչ խոսք,որ տխուր բան է,որ այնքան մարդ էր մահանում: Այժմ այլևս այնպես չէ. թեև հիվանդանում են բայց շուտ էլ բուժվում են:


{{Աջաթև|Ձեր խոնարհ որդի` Գաբրիել}}
{{Աջաթև|Ձեր խոնարհ որդի` Գաբրիել}}