«Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/178»–ի խմբագրումների տարբերություն

 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 09:05, 23 Մայիսի 2020-ի դրությամբ

Այս էջը սրբագրված է

Մայրիկ ջան, սիրտս չհամբերեց, դուրս գնացի, բոլորին տեսա և այժմ (երկուսն անց կես է) դարձյալ ձեզ հետ եմ:

Թեյից հետո բոլորին ուղարկում եմ քնելու, իսկ ես մինչև ժամը տասներկուսը կամ գիրք եմ կարդում, կամ պարտեզում լուսնի շողերի տակ թառ եմ նվագում. երեկ համալսարանում եղա և այնտեղից բերեցի: Բացի դրանից, երեկ փոստ էի գնացել, որովհետև Օգյուստին նամակ էի գրել. այսպես ու այսպես, իմ պարոն:

Այժմ,մայրիկ ջան, սիրով բարևներս եմ հաղորդում Իվան Զախարիչին, սիրով համբուրում եմ իմ Միքաելին ու Հռիփսիմեին և սիրով բարևում եմ տեր-Օհանեսին, պապին, մորաքրոջը, Յագորին, Թումկային, Ղաղոյին, Միկոյին, փոքր Գիորգուն, Արտեմին, Թինային և բոլորին, բոլորին:

Թե խոլերայի մասին կհարցնեք, փառք աստծո, այժմ շատ է թուլացել:

Շանշիևները բոլորը գյուղումն են, այստեղից վաթսուն վերստ կլինի:

Ձեր խոնարհ որդի` Գաբրիել Սունդուկով

<Հ.Գ.1>

(Երեքից տասնհինգ պակաս էր, որ ավարտեցի):

<Հ.Գ.2>

(Կեսգիշերն է զարկում): Այժմ, մայրիկ ջան, բարի գիշեր և մնաք բարով մինչև երկրորդ փոստը: Վաղը առավոտյան կերթամ փոստ, իսկ այնտեղից համալսարան` սպիտակեղենի համար:

<Հ.Գ.3>

Ճիշտ որ, Միաքայել ջան, սրանից առաջ քեզ դարձյալ բողկի սերմ էի ուղարկել և, քեզ մատաղ, որքան հնարավոր է շուտ` քրիստոսի օրորը տեր-Օհանեսից խնդրիր և ինձ ուղարկիր. հո հասկանում ես. «Այս օրորոցը վատ փայտ է...» շատ ճիշտ լինի գրված: