«Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/376»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

18:01, 7 Հունիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

բարեսիրտ սիրուն Աղավնին շատ լավ իմացավ Մեղվի միտքը և ոչինչ չուզեց լսել նրանից, այլ թռավ գնաց, որ ուրիշ տեղ էլ նույն բարիքն անե։

գ) Երախտագիտություն

Մի օր մեր Մեղուն նույն դաշտի միջին մի սիրուն ծաղկից նյութ էր ժողովում և տզտզալով Աղավնուն գովում։ Մեղվի հանդեպ, մի ծառի վերա նստած ննջում էր ծանոթ Աղավնին: Հենց այս ժամանակ Մեղուն նկատեց, որ ահա մեկ մարդ, հրացանը ձեռին, մեջքը կռացրած, չար օձի նման սողում է սուս փուս դեպի Աղավնին։ Մեղուն հասկացավ, որ դա չար մարդ է, անգութ որսորդ է, ուզում է սպանել անմեղ թռչունին, իր բարերարին։ Եվ ճշմարիտ որ այդ էր այն մարդու չար նպատակը։

Որսորդը չոքեց, տեղը պնդացրեց և հրացանը երեսին բռնեց։ Հենց մատը դրեց կայծառի ոտքին և ուզեց քաշել, գործը վերջացնել, այդ իսկ րոպեին կայծակի նման Մեղուն վրա հասավ և չար որսորդի ձեռքն այնպես խայթեց, որ նա վեր ցատկեց։ Նորա հրացանը նշանից շեղվեց և իր թնդյունով անմեղ Աղավնուն քնից զարթեցրեց և տեղից թռցրեց։

Այսպես մեր Մեղուն իր բարերարին վերահաս մահից փրկեց, ազատեց։

1882

ԾՈՒՅԼ ՏՂԱ

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ։

— Ի՞նչ արհեստ սովրիմ,— փնթփնթում էր նա,— կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ։ Ավելի հեշտ է փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ եմ անելու. պետք է մատներով