«Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/375»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

18:05, 7 Հունիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում։

Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք, և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք...

1882


ՄԵՂՈՒՆ ՈԻ ԱՂԱՎՆԻՆ
ա) Փորձանք

Ժրաջան Մեղուն ծաղկալից դաշտում իր մեղրի համար նյութ էր հավաքում։ Արևի տակին շատ աշխատելով նա բեզարեց ավ և ծարավեցավ։

Նորանից մոտիկ մի փոքրիկ լիճ կար։ Մոտեցավ լճին, վեր եկավ ափին, որ քիչ ջուր խմի, ծարավը կոտրի, նոր ուժ ստանա, թռչի տուն գնա։

Հենց որ կռացավ, որ ջուր կում անի, հանկարծ գլորվեց, ընկավ ջրի մեջ։

Նա շատ աշխատեց, որ ցամաք դուրս գա, բայց մի փոքր ալիք նորան ներս քաշեց, ափից հեռացրեց։

Այսպես խեղճ Մեղուն ցամաքից զրկվեց, ջրի երեսին թևերը փռեց և հույսը կտրած, մնաց մեկնված։

բ) Օգնություն

Որտեղից որտեղ, օգնության հասավ մի շատ բարեսիրտ սիրուն Աղավնի։ Բարի Աղավնին մոտեցավ լճին և նայեց տեսավ մեր խեղճ Մեղվին՝ հուսահատ փռված ջրի երեսին։ Իսկույն շտապեց, մի տերև կտցեց և բերավ Մեղվի առջևը ձգեց։

Մեղուն բարձրացավ տերևի վերա, խելքը ժողովեց, դես ու դեն նայեց, որ տեսնի ով էր իր ազատողը, մահից փրկողը: եվ տեսավ իր մոտ բարի Աղավնուն։ Շատ նայեց վերան և ուզեց խոսել, Աղավնուն գովել, շնորհակալ լինել, բայց մեր