«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/422»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:21, 20 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

աղքատներեն... անոնք ալ պատիվ ունին... ներեցեք միայն եթե դրամե կը շլանան, վասնզի աշխարհի վրա կարոտ են և շատ անգամ անոթի՜... իսկ եթե այն դրամն ալ կեղծ ըլլա... սոսկալի՜ բան Է... սոսկալի՜ ... ի՞նչպես չընդունեի, երբ այն սապատողն սատանան4 բավական հարստություն կը խոստանար ինձ, մինչդեռ ես մուրացկան, պարտապան, անոթի Էի և կուզեի վերականգնիլ... մեռնե՞ի... ո՛չ... վասնզի կուզեի վրեժ առնել աշխարհեն... բայց աշխարհ ինձնե վրեժ առա՜վ... ա՜հ, ի՞նչ ընեմ... մատնեմ այն վատը... բայց ի՞նչպես... եթե արգարության ատենին դիմեմ, պիտի ըսեն թե ի՞նչ տվիր այս նենգյալ դրամներուն փոխարեն... ի՞նչ պատասխան տամ... ի՞նչ ընեմ... ոչի՛նչ... թշվառ մ՞ըլլամ և անիծե՛մ... (աթոռի մը վրա կիյնա հուսահատ):

Տեսիլ Բ

ԹՈՎՄԱ և ՍԱԼՈՄՈՆ

ՍԱԼՈՄՈՆ.— Տեսնենք, եղբայր Թովմա, անշուշտ մեր ստակները պատրաստեցիր, վասնզի Նահապետոֆի մատակարարին հոս գալը քեզի շատ նպաստավոր կերևեր, մանավանդ որ ինքը հավաստեց5 թե քանի մը օրեն պիտի տաս ստակս։ ԹՈՎՄԱ.— Վա՛տ մ՛է այն մարդը։ ՍԱԼՈՄՈՆ.— Ինչո՞ւ։ ԹՈՎՄԱ.— Ահա այսչափ։ ՍԱԼՈՄՈն.— Կաղաչեմ, եղբայր Թովմա, տյդպիսի վարպետ