«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/401»–ի խմբագրումների տարբերություն
→Չսրբագրված: Նոր էջ «Եդուարդի տեղ ստակ կը շահիմ, ասով կրնանք ապրիլ։ ԹՈՎՄԱ.— Խեղճ աղջիկ, կը կարծես որ ատով կրնա՞նք ազատ...»: |
(Տարբերություն չկա)
|
07:26, 20 Հուլիսի 2020-ի տարբերակ
Այս էջը սրբագրված չէ
Եդուարդի տեղ ստակ կը շահիմ, ասով կրնանք ապրիլ։
ԹՈՎՄԱ.— Խեղճ աղջիկ, կը կարծես որ ատով կրնա՞նք ազատիլ... քիչ մ`առաջ մեր տան տերը` Սալոմոն օձիքս բռնեց և ըսավ որ եթե քանի մ`օրեն չը վճարեմ 4 ամսվան վարձքը, կարասիներս փողոցը պիտի նետե և ոստիկանության պիտի մատնե զիս. մտածեցեք որ եթե ոստիկանության հանձնվիմ...
ԵԴՈՒԱՐԴ.- (սարսափած) Աստվա՜ծ իմ։
ՎԱՐԴՈԻՀԻ.- Հա՜յր իմ,
ԹՈՎՄԱ.- Հիմա որ ամեն բան հայտնեցի ձեզի, ի՛նչ որ կուզեք ըրեք (մտահույզ աթոռի մը վրա կիյնա):
ՎԱՐԴՈՒՀԻ.— Եդուա՜րդ։
ԵԴՈԻԱՐԴ.- Վարդուհի՜ (կը գրկվին) (Վարագույրը կիջնե):