«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/402»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:41, 20 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ Բ

Տեսարանն է թատերաբեմ.— Թատրոնի սպասավոր մը թատերաբեմը կավլե. — Տեսարանին խորը` ձևացյալ դոտներ, պատուհաններ, արձաններ, են:

Տեսիլ Ա

Բ. ԴԵՐԱՍԱՆ, (հետո) Ա. ԴԵՐԱՍԱՆ

Բ. ԴԵՐԱՍԱՆ- (ցրտեն դողալով, մերթ ձեռքերը և մերթ աչքերը շփելով կը մտնե)

Գեշ ատեն, տը, տը, տը,

Անշահ բան, տը, տը, տը,

Գեշ ատեն

Իրավ շատ

Անպիտան, են:

Ա. ԴԵՐԱՍԱՆ.- (մտնելով` նույնպես)

Դեռ մանուկ էի,

Ծնողքս ինձ ըսին, ևն։

(ընկերը տեսնելով) Բարի լույս, Ժա՛ք, ի՞նչպես երեկ գիշերվան փոթորկահույզ անձրևը խափանեց Վիքթոր Հյուկոյի այն ընտիր խաղը։