«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/424»–ի խմբագրումների տարբերություն

→‎Չսրբագրված: Նոր էջ «ԹՈՎՄԱ.— Ի՞նչ կըսես։ ՍԱԼՈՄՈն.— Կըսեմ որ եթե հիմա տաս, վերջը դժվարություն շըլլար։ ԹՈՎՄԱ.— Ի՞նչ պի...»:
(Տարբերություն չկա)

07:45, 20 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

ԹՈՎՄԱ.— Ի՞նչ կըսես։

ՍԱԼՈՄՈն.— Կըսեմ որ եթե հիմա տաս, վերջը դժվարություն շըլլար։

ԹՈՎՄԱ.— Ի՞նչ պիտի տամ։

ՍԱԼՈՄՈն.— Ետքեն գալիք քանի մը ամսվա վարձքը (Թովմա դառնությամբ կը ծիծաղի), ի՞նչ կը խնդաս... գե՞շ խելք է այս...

ԹՈՎՄԱ.— Պարո՛ն, պարապ տեղը կը ցամքեցնես բերանդ։

ՍԱԼՈՄՈն.— Եթե չես ընդունիր իմ առաջարկությունս, որ շատ նպաստավոր է քեզի, դու գիտես... առայժմ սա առնելիքս տուր որ երթամ... ժամանակը կանցնի... պիտի երթամ։

ԹՈՎՄԱ.— Կրնաս երթալ։

ՍԱԼՈՄՈն. — Բայց կատակը մեկդի, եղբայր Թովմա։

ԹՈՎՄԱ.— Կատա՜կ... կատակին աղեկը ինծի ըրին։

ԱԱԼՈՄՈն.— Բայց վերջապե՞ս։

ԹՈՎՄԱ.— Ի՞նչ ըսիլ կուզես։

ՍԱԼՈՄՈն.— Տեր Աստվա՞ծ... քու ականջիդ թմբո՞ւկ զարնելու է որ իմանաս... քեզի ըսի թե գործ ունիմ, որը կը տարաժամի...

ԹՈՎՄԱ.— ծ<# ի՛՛նչ ընեմ... ազատ ես երթալու։ ԱԱԼՈՄՈն.— Բայց զիս կը կատղեցնես։ ԹՈՎՄԱ.— Որչափ որ կատղիս, ինծի չափ չես կրնար կատ֊ ղՒI* ԱԱԼՈՄՈն.— Եվ այս կատակերդության վե*րջը* ԹՈՎՄԱ.— Ողբերդության չը դառնալու համար կրնաս գուբս ելնել։ ԱԱԼՈՄՈն.— Բայց ի*նչ է քու միտքդ։ — 424 —