«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/404»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

12:32, 20 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

յին դյուցազներգական խաղերեն, և եթե ընտանեկան անցքերու վրա հորինված Ժամանակակից` թատերախաղեր ներկայացվին, հուսամ թե ժողովուրդը շատ կախորժի անոնցմե և իր քաջալերությունը չի զլանար։


Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Եթե բերանփոխ ըլլա, գեշ չըլլար ըսել կուզես։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Ոչ, իմ կարծիքս ալն է, որ ներկայացումները գրեթե բոլորովին ժամանակակից թատերախաղեր ըլլալու են, վասնզի հայ հասարակությունը հիմա առաջինը չէ, արթնցավ... և այն զառանցական խաղերով զոհ չըլլար որոնց իմաստը մեր արդի կացության հետ կապակցություն չունի գրեթե։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Այո՛, այն խաղերուն նորությունը անցավ։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Նաև այն դյուցազնական խաղերուն բոլորն ալ միակերպ են գրեթե, որով` Ժողովուրդը կը ձանձրացնեն հարկավ. ասով ըսել չեմ ուզեր թե այն խազերը բոլորովին չը ներկայացվին, այլ ըսել կուզեմ թե ժամանակակից խաղերն անոնցմե նախամեծար համարվին, քանի որ ունկնդիր թատերատեսն ալ վերջիններեն ավելի բան մը կզգա կամ կը ջահի, վասնզի ինքն ալ տեսարանին վրա ելնող անձի մը համապատկերը կը գտնե իր վրա, և հեղինակին ճաշակին կամ հմտությանը շնորհիվ քիչ կամ շատ օգուտ կը քաղե անկե։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Մանավանդ արդի կատակերգությունները։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Թատրերգություն կամ կատակերգություն, երկուսն ալ եթե ժամանակակիցս անցքերու վրա հորինվին, ժողովուրդին համար շատ օգտավետ են. ժողո