«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/406»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

13:03, 20 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է


Տեսիլ Բ



ՆՈՒՑնՔ և ՉԻՉԻԼ (խիստ վերջը` սպասավոր մը)

ՉԻՉԻԼ.— Բարի լույս ձեզ, Ժա՛ն, Ժա՛ք։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Բարի լույս, Ռուսո։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— (խնդալով) Հա՛, հա՛, հա՛, շատ խեղկատակ ես, ժաք։

ՉԻՉԻԼ.— Ինչո՞ւ խնդացի՛ր ժա՛ն, ի՞նչ ըսել Է Ռուսո։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Ժան Ժաք Ռուսո՝ գաղիացի փիլիսոփայի մանուն Է. մեր Ժաքը անոր փիլիսոփայությունը շատ կարդացած ըլլալուն և իր բերանն ալ միշտ Ժան ժաք Ռուսո` հեղեղելուն համար` երր դու մեր անունը տալով` Ժան, Ժաք ըսիր, ինքն ալ՝ բերանը վարժված ըլլալով՝ պակասը լեցնելու համար, Ռուսո կոչեց քեզ, բայց միտքը ուրիշ բան Էր. Ռուսո շիկահեր ըսել է) և այս անունը քեզ տալով կատակախառն նախատինքով մը տգեղություն մը քեզ հատկացնել էր միտքը, թեպետև մազերդ մետաքսի պես փայլուն և սև են, օրիորդ Չիչիլ։

ՉԻՉԻԼ.— (գլուխը երերցնելով) Խեղկատակ պարոնս։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Բայց դուն ալ զինքը Մոլիեր կոչե իր գեղեցիկ կատակաբանությանը
համար, որ շատ կը վայլե։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Ա՜հ, փառք մ*է ինձ այդ, որովհետև Մոլիեր Դաղիացվոց առաջին կատակերգակ բանաստեղծն է։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Եթե բառարանը նայիս, Մոլիեր ցեխի ալ նշանակություն ունի):

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Վա՞յ... այդ չէի գիտեր:

ՉԻՉԻԼ.— (խնդալով) Շնորհակալ եմ քու ազնիվ կատակաբանութենեդ, պարոն Մոլիեր։