«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/428»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

13:12, 20 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ՎԱՐԴՈԻՀԻ.— Բայց միթե այն ատեն չի՞ պիտի ստիպվեինք անոթութենե նվազիլ:


ԹՈՎՄԱ.— Իսկ հիմա՞։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Ճշմարիտ է...

ԹՈՎՄԱ.— Բայց ես դարձյալ կը մուրամ...

ՎԱՐԴՈԻՀԻ.— (գետինը դրամ մը տեսնելով և առնելով) Ի՞նչ է այս, հա՛յր իմ, տե՛ս, հինգ ֆրանքնոց մը։

ԹՈՎՄԱ.— (ճիչ մ՚արձակելով) Ա՜հ... այո, Եդուարդ բերավ երեկ իրիկուն... քեզ տեսնել ուզեց...

ՎԱՐԴՈԻՀԻ.— Եվ դու ճամբեցիր զինքը... այնպես չէ՞...

ԹՈՎՄԱ.— Ըսելով թե ինքը հոս չէ... Գիտես որ ստիպված էի...

ՎԱՐԴՈԻՀԻ.— Այո՛... հա՛յր իմ... արդյոք ի՞նչ եղավ խեղճը. հիմա ո՜րչափ հուսահատած է և մեկ մ՚ալ մեր տանը սեմը ոտք չի պիտի կոխե, վասնզի երկրորդ անգամ վռնտեցիր զինքը:

ԹՈՎՄԱ.— Անհոգ եղիր, Վարդուհի, ես զինքը կը գտնեմ, կը բերեմ և մուրալով առաջվան պես կապրինք։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Բարեսի՜րտ հայրս...

ԹՈՎՄԱ.— Զավակնե՞րս, սիրեցեք զիրար և ինծի համար ազոթեցեք այսուհետև։

Տեսիլ Դ

ՆՈԻՅՆՔ, ՍԱԼՈՄՈն, ՈՍՏԻԿԱՆՈԻԹՅԱՆ ՏԵՍՈՒՉ ՄԸ, ՈՍՏԻԿԱՆՔ

ՍԱԼՈՄՈՆ.— Պարոն ոստիկան, բռնել տվեք այս մարդը...


ԹՈՎՄԱ.— Հրեա՜յն է։