«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/408»–ի խմբագրումների տարբերություն
(Տարբերություն չկա)
|
13:51, 20 Հուլիսի 2020-ի տարբերակ
Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Եվ միթե ես իրեն գեմ բողոքած ունի՞մ... կատակ մ`էր ըրածս։
Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Ահա Լավ վառարան մը:
Բ. ԴԵՐԱՍԱՆ.- Փափուկ ձեռքերդ կապոսոցեր են ցրտեն. տաքցո՛ւր, օրիորդ Չիչիլ։
ՉԻՉԻԼ.— Իրավունք ունիս... շատ մսեր եմ։
Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Մեր քնասեր ընկերները դեռ ցուրտ անկողիններ ու մեջ կը խռկան։
Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Աղքատ և որբ ըլլալն այսպես է ահա, օրիորդ Չիչիլը:
ՉԻՉԻԼ.— (տխրելով և ճառաչելով) Կաղաչեմ, պարոն Ժան, անցելույն վարագույրը մի բանար։
Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Եթե այնպես է, ներե ուրեմն, բարեսիրտ Չիչիլ:
Տեսիլ Գ
ՆՈԻՑՆՔ և ՎԱՀԱԳՆՅԱՆ
ՎԱՀԱԳՆՅԱՆ.— (անութը տետր մը` մանելով) Բարի լույ ձէզ... այսօր շատ ցուրտ կընե (վառարանեն կը տաֆնա):
Բ. ԴԵՐԱՍԱՆ.— (ժամացույցդ նայելով) ժամը ճիշտ յոթն է։
Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Եվ դեռ մեկը չի կա թատերաբեմին վրա։
ՉԻՉԻԼ.— Այսօր փորձ չունենք։
ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Քանի մը դերասաններ ստիպողական գործերու համար հրաման առին, ուստի այսօր չի պիտի կրնանք փորձ ընել։
Բ. ԴԵՐԱՍԱՆ.- Ուրեմն հոս մարմար կտրելու տեղ մեր սեն