«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/431»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

13:52, 20 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ՊՈՂՅԱՆՑ.— Այո՛, նամակով միմացուցած էր ինձ թե արդյոք կրնա՞ խումբին մեջ իբր դերասանուհի ընդունվիլ. ես ալ պատասխանեցի որ եթե հաճի, կրնա ինծի ներկայանալ և խոսիլ։


ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Եթե ընդունելու պայմաններն հաջողին, շատ շատ աղեկ պիտի ըլլա, վասնզի հեղինակին մեկը ելեր չորս դերասանուհի պարունակող խաղ մը հեղինակեր է...

ՊՈՎՅԱՆՅ.— Խաղն ի՜նչպես է։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Ժամանակակից, բավական դարձվածքներով և բարոյական դասերով համեմված։

ՊՈՂՅԱՆՑ.— Անունն ի՞նչ է։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Պարունակությունը հայտնելես վերջն այդպես հետաքրքրությամբ անունը հարցնելդ ի՞նչ պիտի ըլլա։

ՊՈՎՅԱՆՑ.— Գործը անունին վրա է։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Անունը խորհրդավոր անուն մէ. «Գաղտնիք մուրացկանին»։

ՊՈՂՅԱՆՑ.- Ա՜հ, ըսել է որ այդ խաղը չը կրնար ներկայացվիլ:

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Ինչո՞ւ:

ՊՈՂՅԱՆՑ.— Միթե կարելի՞ է որ այդ խաղին անունը փոխելով մեր մեծ19 դյուցազներեն20 մեկուն ծանոթ21 անունը դրվի առժամանակյա կերպով։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Ո՛չ, այն խաղը ծանոթ դյուցազանց22 հետ բնավ հարաբերություն չունի։

ՊՈՎՅԱՆՑ.— Ուրեմն, ինչպես որ ըսի, չեմ կրնար ներկայացնել, վասնզի անանկ խազերու շնորհիվ կրած վնասներս