«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/432»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:06, 21 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

մտածելով` գլուխս ուռեցավ... մեր հասարակությունը թատերազգերուն վրա խոջոր, փառավոր և ահավոր անուներ կր փնտռե, և անունեն կը գուշակե խաղին լավ կամ գեշ ըլլալը. եթե մեր հեղինակներեն մեկը խելք ունենա` «Կործանումն23 աշխարհի»24 կամ25 «Վերջին դատաստան» անունով խաղ մը26 ես ալ ազդին վրա «արտաքո կարգի փառավոր ներկայացում» մը կը գրեմ, թատրոնը լեցավ գնաց։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Իրավունք ուննիս։


ՊՈՂՅԱՆՑ.— Խոսիլն ավելորդ Է, քանի որ շատ փորձերով հաստատված Է։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Բայց հայ հասարակության արդի հառաջընթացությանը նայելով ժամանակակից խաղերն ավելի հաճո և օգտակար պետք Է համարվին իրեն։

ՊՈՂՅԱՆՑ.— Բայց ի՞նչպես կրնա գիտցվիլ այդ, քանի որ լրագիրներու միջոցավ թատրոնի հոռի կամ լավ վիճակին վրա խոսող չկա, և եթե թատերասեր անձե մը այդ նյութին վրա գրված հոդված մը լրագրի մը ղրկվի, լրագրին գրասենյակին մեկ անկյունը մնալով կր փոշոտի, լրագրապետին ընթացքը ալ չը դատաքննվիր, վասնզի մեր հասարակության մեջ թատրոնի և գրականական27 նյութերու վրա գրված հոդվածներ կարդացող չկա. ամենքն ալ քաղաքագետ են եղեր. խելքերնին ու մտածմունքնին28 տվեր են այն քաղաքագետ29 ճիվաղներուն30 մեքենայությանց, որոնք քանի մը կանգուն հողի համար արյան հեղեղներ թափել կուտան և անօթի ընտանիքներ կը կազմեն... վերջապես ձմեռ գիշերները մեր հայ փոխքաղաքագետներն իրենց ակումբները թողլով թատրո՞ն