«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/467»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:19, 21 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

միայն մեկ հայ մը մնա, ան ալ ինքզինքը պիտի մատնե որպեսզի հայ եմ ըսելով բոլո՛ր ազդաց առջև պարծենա. եթե Ռուսիո բոլոր Հայերը մեկ բերան «ազատությո՜ւն» գոչեին, Ռուսիա պիտի դողար, այլ ավա՜ղ, հայը իր ձեռքովը ընկղմելիք անդունդք կը փորե։ (Դեմքը ձեռացը մեջ կառեն):


ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆ.— Ո՛չ, ո՛չ, Հայերը զիրար կը սիրեն, հիմա առջի Հայերը չեն. իրենը անունը մատնիչ ելնելուն համար է որ իրարու խորհուրդ հայտնելու կը վախնան որպես թե իր բարեկամը մատնիչ մը չըլլա։ Համբերե պատանի, թող չը կասկածին իրարմե Հայերը, ամենքն ալ համասիրտ հայրենիքնին կը սիրեն. իսկ ան որ մատնիչ է, երկինք վերցնե թող մեկ մը ալքերը և դողա՛։ Համբերե պատանիդ ազատասեր, գուցե կը թնդա ականջիդ սառնամանյաց խորերը եղած ատենդ սա ձայնը` «ալ ազատ են Հայերը». սթափե՛, գիտցիր որ ան իմ ձայնս Է և պիտի գամ զքեզ քու ալևոր հայրենյացդ գիրկը պիտի դարձնեմ և Մասյաց մուսայները գլուխդ ծաղկյա պսակներով պճնելով ոսկի քնարներուն թելերուն վրա քու անունդ պիտի անմահացնեն, դարեր պիտի անցնին և դեռ Նալպանտյանի անունը քնարներու և շրթանց վրա պիտի խայտա. եթե Հայոց ազատության ժամանակեն առաջ մեռնիս, պիտի գամ և քու անմահ շիրմեդ պիտի գոչեմ. «ցնծացե՛ք ոսկերք Նալպանտյանի, Հայոց ազատության արշալույսը ծագեցավ» և այն ցանկալի ոսկրները հայրենյացդ գիրկը պիտի լեցնեմ։

ՆԱԼՊԱՆՏՅԱՆԱ.— Ա՜հ, քաղցր է ինձ այդ ավետիսը քան թե իմ կյանքը. ահա գոհ կը մեռնիմ, շիրիմն անգամ վարած