«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/468»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:32, 21 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

մարմնույս բեռ մը չի պիտի ըլլա թող ծանրանան վըշտեր տկարացած գլուխիս վրա և զայն մինչև գերեզմանին եզերքը խոնարհեցնեն. երջանիկ եմ, որովհետև հայրենիքս և ազատությունը կը սիրեմ, մահվան տեսքը զիս չի պիտի զարհուրեցնե և աներկյուղ իր ցուրտ գիրկը պիտի նետվիմ` վերջին անգամ «հայրենիք և ազատություն» մրմնջելով. թող Ռուսիա չուրախանա, Նալպանտյանի հոգին յերկինս սլանալով Ամենակալին աթոոին առջև աներկլուղ «արդարություն» պիտի աղաղակե։


ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ.— «Վրեժ» պիտի որոտա Աստուծո ահեղ ձայնը և երկինք երկիր դղրդելով արձագանք պիտի տան, արդարության սուրը Սիպերիո խրոխտ գլխուն պիտի շողա. պիտի զարհուրի Սիպերիա իր անկմանը վրա, վասնզի իր աստղ կայծակը ասուպ մ՛էր որ սահեցավ և պիտի ժպտի Հայաստան իր վրիժառությանը վրա, պիտի վայեն Ռուսաց ստվերները, պիտի պարեն Հայոց ստվերները, Ռուսիո հորիզոնին վրա վերջալույս մը պիտի տեսնվի և անոր պիտի հաջորդե Հայաստանի արշալույսը, և այն ժամանակ ազատությունը պիտի թևավորե Հայաստանի պայծառ երկնքին երեսը սեր և միություն հոգելով Հայոց Արտերուն մեջ, պիտի ավազեն այն ատեն մատնիչ և ազգուրաց Հայերը։

ՆԱԼՊԱՆՏՅԱՆ.— Սիպերիա չգիտե՞ միթե որ գլխուս վրա աթոռ մը դրված կա և անոր վրա կը բազմի վրեժխնդիր Աստված մը... Սիպերիա այնչափ անգութ է որ վայրկյան մը քուն չղրկեց աչքերուս, որպեսզի չըլլա թե քնույս ատեն հայրենյացս ազատությունը երագելով ժպիտ մը խայտա նվաղյալ աչացս մեջ, ժպիտ մը զոր արթնությունը