«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/469»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:43, 21 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

կը փարատե. եթե մեռնիմ` դարձյալ աչքս չի պիտի գոցել տա. ինչվան որ մարմինս իր սառերուն տակ հալի. ա՜հ, վայրկյան մը միայն, Ազատությո՛ւն, քու կաթոգին գրկացդ մեջ վշտակոծ գլուխս հանգչեցնեմ, և պարծենա թող բոլոր ազգաց անցավոր կյանքս թե Սիպերիո մեջ քուն վայելեց վայրկյան մը. ա՜հ, աչքերս զքեզ դիտելե չեն կշտանար, ի՜նչ քաղցր դեմք:


ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆ.— Եկո՛ւր, սիրելի՛ պատանի, այս գիրկը միայն զիս սիրողներու գլխուն բարձն է: (Նալպանտյան գիրկը նետվելու կըլլա—հանկարծ որոտմունք և կայծակք):

ՆԱԼՊԱՆՏՅԱՆ.— Ի՞նչ Է այս... (Սիպերիա խրոխտապանծ կերևա):

Տեսիլ Գ

ՆՈԻՅՆՔ և ՍԻՊԵՐԻԱ

ՍԻՊԵՐԻԱ.— Սիպերիա՜ն Է... դողացեք ձայնես և տեսքես, ցամա՛քք և ծովք։


ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆ և ՆԱԼՊԱՆՏՅԱՆ.— (միատեղ) Սիպերիա՜...

ՍԻՊԵՐԻԱ.— Ազատություն գոչող ձայնը թո՛ղ դադարի, ազատություն երգող քնարը թո՛ղ փշրիր ազատության նվիրյալ կյանքը թո՛ղ խավարի, Սիպերիան եմ ես, սարսռեցեք իմ անունես, ա՛զգք և ազինք, խոնարհեցեք իմ առջիս, թագավո՛րք և իշխանք, և դո՛ւ, Ազատություն, գիտցիր որ հոս Սիպերիա Է, Սիպերիո սրտին մեջ միայն բռնություն և մահ կը թագավորե, հոս ոտք կոխող մարդուն միայն շունչը կազատի։