«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/471»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:09, 21 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ատեն չը զարհուրիս։ Եվ դո՛ւ, Ազատությո՛ւն, զատվե ալ Սիպերիո հողեն և ալ անոր օդույն մեջ թևավորելու վախցիր. Սիպերիա զքեզ կատե, կանարգե և կարհամարհե։ Այո՛, անգութ և անարդար է Սիպերիան, թող ամեն ազգք գիտնան, վասնզի ասանկով կը զորանա և ավելի արյուն թափելով իր քարացյալ սիրտը կը զովանա, Սիպերիո բարձրացուցած գլուխը աներկյուղ է, բոլոր աշխարհի վրա խրոխտաբար և արհամարհանոք կը նայի, Ազատությո՛ւն, ի բաց ասկե։

 
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ.— Հանդարտե՛, ահա կերթամ ես հավիտյան, անշուշտ պիտի գա ժամանակը որ դո՛ւ, Սիպերիա՛, արհամարհանաց և գերության շղթայներու տակ պիտի հեծես, իզուր ողորմագին ձայներ ազատություն պիտի գոչեն, ի զուր շղթայներու շառաչյուններ պիտի բարձրնան, ի զուր Սիպերիա ծունր եկած գթությո՜ւն պիտի աղաղակե:։ Ահա ես կը հեռանամ, մնաս բարյավ, սիրելի՛ պատանի, քաջասրտություն և հույս։

ՆԱԼՊԱնՏՅԱՆ.— Ա՛հ, կը հեռանաս, քաղցրի՛կ Ազատություն, զիս մինակ կը թողուս դարձյալ այս անգութ հրեշին ձեռացը մեջ, որուն ծոցեն մահ կը բուրե, կը սարսափիմ քենե, Սիպերիա՛։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ.— Քաջալերվե՛, միտքդ բեր այն ավետիսը, զոր քեզ ի պիտի բերեմ։

ՆԱԼՊԱՆՏՅԱՆ.— Ա՛լ չեմ վախնար, երթաս բարյավ, քաղցր Ազատություն, մի՛ մոռնար զիս։

ՍԻՊԵՐԻԱ.— Ալ բավական եղավ, բաժնվեցեք իրարմե, դո՛ւ` ի բաց, դու` ի մահ, կը հրամայեմ ձեզի։ (Ազատությունը կը հեռանա.— առջի պես խավար):