«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/474»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:15, 21 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ՄԱՀ.— Է՜հ ինչո՞ւ կը դժկամակիս, երանի՜ թե ես ալ քեզ նման արարած ըլլայի, ապրեի և մեռնեի, քան թե այսպիսի անարգ անուն մը կրեի և մարդկանց արյունն խմեի. ոչ սկիզբս գիտեմ և ոչ վախճանս. հազարավոր դարեր անցան և ես դեռ նույնն եմ. ամենևին փոփոխություն մը կրած չունիմ... պատրաստվե՛, պատանի՛, ժամանակը եկավ, մի՛ զարհուրիր ինձմե բնավ։


ՆԱԼՊԱՆՏՅԱն.— (ծունր գալով) Աստվա՜ծ իմ, ներե իմ երկչոտությանս, այո՛, չեմ փափաքիր մեռնիլ, կը դժկամակիմ, վասնզի երբ մանուկ էի, կը հուսայի և կուրախանայի որ երիտասարդությանս ատեն հայրենյացս գոնե մեկ արցունքը պիտի սրբեի, այլ ավ՜աղ, որ իմ մահվամբս արցունք մալ պիտի ավելնա Հայաստանի ցավագին աչացը մեջ և վիշտ մալ պիտի ծանրանա իր
սրտին վրա. ահ, պիտի մեռնիմ ես և ազատության հույսը գերեզմանիս մեջ թաղված պիտի հալի իմ մարմնույս հետ ինչվան որ ավետավոր ձայն մը զայն արթնցնե... Ահա՛ վերջին անգամ կը գոչեմ` Աստված, Հայրենիք և Ազատությո՜՜՜ւն...

ՄԱՀ.— Աստծո շունչը մարդուս մարմինը կենդանացուր, մահվան շունչն ալ զայն կը մեռցնե։ (Նալպանտյանի կը մոտենա, որ աչքը յերկինս հառած է, դեմքին կը փչե) մեռի՛ր... (Նալպանտյան կանշնչանա, մահը վայրկյան
մը առջին կարձանանա, հետո համրաքայլ աներևույթ կըլլա.— քանի մը վայրկյան խոր լռություն):