«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/476»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:37, 21 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

օտար կա, հայ չկա, դիակ կա. մահ կա, ծնունդ չկա գերեզման կա, խանձարուր չկա, սեր չկա, ատելություն կա, և ամենեն ավելի միություն չկա... Օրհասական է։ Հայաստանի ավերակաց վրա թափառահած թռչաող նայության անունը հանգչելու տեղ մը չը գտնելով և վերջապես հոգնելով ավերակաց տակ հոգին պիտի տա... Վա՜հ պիտի ջնջվի ուրեմն Հայության անունը՜՜՜... (հուսահատ ծունր կիյնա.—ժամանակը կերևա):

Տեսիլ Զ

ՀԱՅԱՍՏԱՆ և ԺԱՄԱՆԱԿ

ԺԱՄԱՆԱԿ.— Ո՛չ, չի պիտի ջնջվի, մի հուսահատիր, Հայաստան, դադրեցուր ողբդ։


ՀԱՅԱՍՏԱՆ.— (ձայնին դառնալով ու ոտքի ելնելով) Ո՞վ ես դու, ծերունիդ, Հայկա ստվե՞րն ես որ ձայնես արթնցար։

ԺԱՄԱՆԱԿ.— Քաջալերվե՛, Ժամանակն եմ որ քու աղետքներդ դարերե ի վեր կարձանագրեմ , այն աղետքներդ զորոնք քու որդիքդ գլխուդ վրա նետի պես տեղացուցին. քու տված ձայնովդ հայը քեզի հայհոյեց, քու տված սրտովդ հայր զքեզ ատեց, քու տված բազկովդ հայր քու գլուխդ ջաղխեց, քու տված արյամբդ Հայը օտարին կյանքը ազատեց, ժամանակը այն ատեն անզգա կեցավ`
տեսնելով որ Հայաստանի թշնամիքը իր հարազատ որդիքն էին, Այրարատայ գագաթեն իջնող հրեշտակադեմ մանկունքը, հետո մեյ մեկ արյունարբու հրեշներ դաձան։

ՀԱՅԱՍՏԱՆ.— Ո՜հ, միթե ցավերս արթնցնելո՜լ համար եկար,