«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/522»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

13:17, 21 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

որովհետև հայոց վերջին մայրաքաղաքի ավերումն էր խորհրդանշում պետկանաթյան կորուստը:

Ողբերգության հերոսներից պատմական են կամ ունեն իրենց պատմական նախատիպը Գագիկ Արասլանք, Թաթուլը, Տուղրիլը («Ա թվական»), Այփասլանը, Բագրատը, Որտելմեզը, Աղկանց և Լևոնց («Բ թվական»)։

Անձինք Ա թվականին

1) ՈԳԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ — այսպիսի «անձ» չկա ոչ Ա և ոչ Էլ Բ թվականներում։ Այդ վերածական կերպարը հանդես Է գալիս միայն «Վերջարան»-ում, բայց կոչված Է «Մուռայն Հայասաանյայց»։

2) ՏՈՒՂՐԻԼ, թագավոր Պարսից — Լաստիվերացու «Պատմություն»-ում այսպիսի անուն չկա, հանդիպում ենք միայն «Սուլտան» ձևին, իսկ Մ. Չամչյանը կոչում է Տուղրիլ` ավելացնելով «Բեկ յազգէ Թուրքաց թացւոց` `ի ցեղէ սալչուկեանց»: Պ. Դուրյանը Տուղրիլ անունը վերցրել է Մ. Չամչյանից, բայց համարել է պարսիկ, որովհետև քուրքիայի պայմաններում չէր կարող հայերի թշնամուն թուրք ներկայացնել:

3) ԹԱԹՈՒԼ, իշխան հայկազն — Չամչյանի աշխատությունում Թաթուլը սպարապետ է (Հ. Բ, էջ 955), իսկ Լաստիվերացու մոտ` «զմի ոմն յազատացն» («Պատմութիւն...», Երևան, 1963, էջ 88): Դուրյանը հետևել է Լաստիվերացուն:

4) ԱԲԱՍ, զորապետ Պարսից — «Ա թվականի» Դ և Է տեսիլների ռեմարկներում Աբասի փոխարեն գրված է Որտեյմեզ (Որաելմեգի)», որը «Բ թվական»-ի կերպարներից է:

Անձինք Բ թվականին

5) ՈՐՏԵԼՄԵԶ, զորապետ Պարսից — Մ. չամչյանի պատմություներում սելջուկ զորավարի անունն է Աղկան, իսկ Լաստիվերացու աշխատությունում` Որտիլմեզ: Դուրյանը հենվել է երկրորդ աղբյուրի վրա:

6) ԱՂԿԱՆ, իշխան պարսից — Պատմական աղբյուրներում սելջուկներին դավաճանած և հայերին օգնող իշխանը անանուն է: Դուրյանը «Աղկան»-ը վերցրել է Չամչյանի պատմությունից: Չամչյանը օգտվելով XI դարի հույն պատմիչ Գեորգ Կեդրենոս Միայնակյացի աշխատությունից, հավաստում , թե սելջուկներն ունեցել են խորեզմյան մի գունդ, որի հրամանատարն