«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/524»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

13:54, 21 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

13) ... պարսիկները ահագին բարան մը բերած են, որ 50-60 լիտր ծանրությամբ քար կը նետե եղեր — Ալփասլանն իրոք այդպիսի բարան բերել է. «Հրամայեց ապա կանգնել հանդեպ այնմ բարան մեծ և զարհուրելի, որ բերեալ էր ընդ իւր», բայց չնայած գործադրված բազում հնարքներին, չեն կարողացել «խափանել զզօրությիւն նորա... և ոչ կարէին ելս հնարիցն գտանել» (Չամչյան, Հ. Բ. էջ 979): Ըստ Լաստիվերացու Մանազկերտ բերված բարանն է, որ արձակել է 60 լիտր ծանրությամբ քարեր («Պատմութիւն...», էջ 92):

14) ... եթե Վեսա սարգիսի պետս... նիվազ մը չըլլար` հիմա Անի... թագուհի էր. — Ակնարկը վերաբերում է Անիի հայ թագավորների դեմ և ի վերջո Անին հանձնեց բյուզանդացիներին։

15) ... Գագիկ` առ հիմա օտարտւթյան մնջ — Վեսա Սարգսի և Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հորդորանքով Անիի թագավոր Գագիկ Բ-ն 1044-թվականին մեկնում Է Կ. Պոլիս, բյուզանդական կայսեր հետ բանակցելու։ Այստեղ Է (նրան հրաժարեցնում են գահից, բանտարկում, ապա ուղարկում Կապագովկիայի Բիզու քաղաքը:

16) Մանազկերտցիք ալ Մանազկերտի առջև պարսից մեկ ահագին բարանը այրեցին — Մանազկերտի պաշտպանության ժամանակ է, որ զորականներից մեկը նավթի և ծծմբի հեղուկը լցրել է շշի մեջ, ձևանալով թղթարեր, մոտեցել րաթանին, այրել և Փախչելով վերադարձել քաղաք։ Պատմական աղբյուրներում այս անձնազոհ երիտասարդը «Հոռոմ» Էր (Լաստիվերտցի), «փռանգ» (Ուռհայեցի) կամ «գաղղիացի» (Չամչյան)։ Դուրյանը դարձրել է հայ և անվանել Լևոն, որովհետև հայ մարդու օրիեակը կարող էր հուզել ու վարակել Ժամանակակիցներին։

17) ... ես որբ եմ, ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ եղբայր ունիմ — Այս խոսքերը գտնում ենք Մատթեոս Ուռհայեցու մոտ։ Պատանին Մանազկերտի բյուզանդացի կառավարիչ Վասիլին ասել է. «... Ես միայն եմ, ոչ ունիմ կին կամ որդիք, որ լան զիս...» («Ժամանակագրութիւն» Վաղարշապատ, 1898, էջ 120)։

18) ...մեր առաջին հարվածը պարսպին վրա ահագին վերք մը բացավ — Բաբանը խորտակել է Անիի պարապի մի մասը, բայց փլուզված կողմից թշնամին չի կարողացել մտնել քաղաք և Ալփասլանի հրամանով