«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/525»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:16, 22 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

նահանջել է (Լաստիվերտցի, էջ 135-136» Ուռհայեցի, էջ 148-149, Չամչյան, Հ. Բ, էջ 979-981)։

19) Մանազկերտի և պարսկաց վրեժը պիտի առնեմ — Մեկամսյա պաշարումից հետո Տուղրիլը պարտված հեռացել էր Մանազկերտից։

20) ... բաբանին բոցին մեջ կը նետվի... — Բոլոր աղբյուրներում պատանին բարեհաջող քաղաք է վերադարձել: Դուրյանը Լևոնի կերպարի հերոսականությունը ընդգծելու միտումով նրան մղել է անձնազոհության։

21) Կը զարմանամ այդ իշխանին մեր վրա ցցուցած համակրական ցույցերուն և անձնվիրությանց վրա — Պարսիկ իշխանի` հայերին օգնելու շարժառիթների մասին պատմական աղբյուրներում ոչինչ չկա։ Լաստիվերացին ասում է, որ Աստծո օգնությամբ է պարսիկն այդպես վարվել: Դուրյանը այսպիսի «մեկնաբանումից» հրաժարվել է և գտել ռոմանտիկ հիմնավորում։

22) Աղկան իշխանը գրած է... «Անիի արևելյան պարսպացը տակ խրամատ կը փորեն» — Մանազկերտի պաշտպանության ժամանակ սելջուկ զորապետը հրամայել է «բրչոք քանդել զհիմն պարսպին» (Չամչյան, Բ, էջ 958), իսկ այդ մասին տեղյակ է պահել պարսիկ իշխանը (Լաստիվերտցի)։

23) ... հաջոզեցավ երկաթե հանկով Որտելմեզ զորապետը բռնել — Որտելմեզը «եկեալ խոռին կամէր հզօրապես ի ներքս մտանել և հանկարծակի զիւրովին երթեալ անկավ։ Իսկ որ ի վերա պարսպին էին, ձգեալ զճանկ երկաթի` կալան գնա և քարշեալ ձգեցին ի ներքս պարսպին» (Լաստիվերտցի, էջ 92)։

24) ... Տուղրիլի արշավանաց դեմ պատերազմաց ատեննիս բանակին մեջ զորապետ էր նա — Տուղրիլի արշավանքի ժամանակ, ըստ Դուրյանի «Ա թվական»-ի, զորապետը ոչ թե Որտելմեզն էր, այլ Աբասը։

25) ... Գողթան բանաստեղծներուն... — Գողթն գավառը հայտնի էր իր երգիչներով։

26) Սադայել — Սատանաների գլխավորը։

27) Զորապետին գլուխը կտրելով Պարսից բանակը նետեցեք — Մանազկերտի բյուզանդացի կառավարիչ Վասիլը իրոք «հատեալ զգլուխ նորա` ընկէց մեքենայիւք առաջի Տուղրիլայ և զօրաց նորուն» (Չամչյան, Գ, էջ 959)։