«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/527»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:57, 22 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ընծայումՆ ուզեցել Է իրագործել Ա. Լուսինյանի ջանքերով. «Արդյոք Զարդարյանի հետ խոսեցար վերջի հեղինակած գործույս տպագրության համար»,- գրել Է նա: Հրատարակությունը գլուխ չի եկել և Դուրյանը ստիպված թատերախաղի ինքնագիրը վաճառել է Հակոր Վարգովյանին (տե՛ս Ս. Սիմոնյանի հրապարակած նյութերը, «Սփյուռք», 1959, թիվ 32 և 1961, թիվ 49-52)։

Ե. Դուրյանը Ա. Չոպանյանին գրած 1891-ի օգոստոսի 30-ի նամակում տեղեկացրել է, որ թատերախաղն ավարտվել է 1871-ի հունվարի 3-ին, (ԲԵՀ, 1967, № 1, Էջ 170), իսկ մի քանի օր անց Մ. Միհրդատյանցի միջոցով ճշգրտել Է. «Թատրոն ԵՎ (պետք Է լինի` «Կամ» — Ա. Շ.) Թշվառները» դեկտ. 18-ին սկսած և հունվար 3-ին լմնցուցած է» (Բեհ, 1968, № 1, Էջ 143)։

Առաջին անգամ լույս Է տեսել ՏԹ-ում, երկրորդ անգամ` ՏԹՆԴ-ում և երրորդ անգամ, առավելապես ըստ ՏԹՆԴ-ի տեքստի, զետեղվել «Երկեր»-ում (1947)։

Տպագրվում Է ըստ առաջին հրատարակության։

«Հառաջաբան»-ի առթիվ Բ. Էքսերճյանը նկատել է. «Պետրոս Դուրյան գրած է ցույն հառաջարանը, զոր նախորդ հրատարակիչք տպագրելու ձեռնարկած ատեն գտնելով հրատարակած են» (ՏԹՆԴ, էջ 72)։ Ի դեպ, Երուսաղեմի` Պ. Դուրյան արխիվում գտնվող «Հառաջաբան»-ի երկրորդ օրինակի վրա կատարված «սրբագրությունների» հեղինակը ոչ թե Հ. Պարոնյանն է, ինչպես ենթադրում է Ա. Գալայճյանը, այլ ամենայն հավանականությամբ Բ. էքսերճյանը, քանի որ այդ «Առաջաբան»-ը ՏԹՆԴ-ում իրոք լույս է տեսել հապավումներով։

Նախորդ բոլոր ժողովածուներում թատերախաղի պատկերների թիվը համարվել է «յինն», որ վրիպակ է, իսկ վերնագրից հետո բացակայում են «ժամանակակից թատերախաղ» բառերը։ ՏԹՆԴ-ում խորագիրն է «Թատրոն», իսկ «Հառաջաբանում և բուն տեքստում թույլ են տրվել գրաքըննական բնույթի կրճատումներ ու փոփոխություններ, որոնց վրա առաջինը ուշադրություն է հրավիրել Վ. Թերզիբաշյանը։ «... Այն ամենը, — գրել է նա,- ինչ կարող է ընթերցողին հիշեցնել բանակ, զենք, ազատություն և նման գաղափարներ արտահայտող բառերը կրճատված են։ ... Հայ վաճառական Մուրատովի, ըստ երևույթին անմեղ, ազգանունը փոխվել է Ղուկասով...