«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/531»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:50, 22 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

«Հայրենիք»-ում զետեղված լուրը վրդովել է նաև Գրիգոր Զոհրապին, որը իր «Մոռցվածներ» հոդվածում («Մասիս», հանդես, 1893, մայիս 29, թիվ 3993, էջ 322) գրել է.

«Թող ուրիշներ խոչընդոտ դնեն... Դուրյանը պզտիկ թատերգակ գտնեն և Մնակյանը` մեծ քննադատ. կը հավտանք, որ այս պզտիկ չարությունները անզոր պիտի մնան. Դուրյանի Թատրոնը իր արժանավոր ներկայացումը պիտի ունենա...

Դժվարահաճ միտքեր Դուրյանի Թատրոնի քննադատները հանդիսացան. առանց վարպետ մը ըլլալու թատերգական ասպարեզին մեջ կրնանք հայտարարել սակայն, որ բանաստեղծին այս գործը այդ քննադատներու պզտիկ կշիռեն շատ մեծ է դեռ, այդ խաղին հղացումը միայն գյուտ մըն է, որ Դուրյանի անգամ պատիվ կը բերե. ոճը կրնա պակասություններ ունենալ, տեսարաններու բաժանումները կրնան բարեփոխություններու կարոտիլ, բայց շենքը հաստատ ու գեղեցիկ է. ամեն պարագայի մեջ նորելուկ թատրերգությանց նման անշահ խոսակցությանց շարք մը չէ Դուրյանի գործը. ադամանդը կրնա հղկվելու պետք ունենալ և ատոր համար ներելի՞ է միթե հողին մեջ ձգել զայն. և եթե ստույգ է, որ պ. Մնակյան «տղայական» գտած է զայն, իրավունք կուտա մեզի ըսելու բոլոր դերասաններուն ինչ որ ատենով ֆրանսացի ազնվականներուն ըսին, երբ իրեն հայրենիքը վերադարձան անոնք։

«Այս մարզիկը ոչ բանն մը սորված են, ոչ ալ բան մը մոռցած»։

Ի Վերջո վեճը հարթվում է, և «Ծաղիկ» հանդեսը (1893, 19 հունիս, թիվ 23) ծանուցում է, որ հունիսի 20-ին տեղի է ունենալու առաջին ներկայացումը։ «Մասիս»-ի խմբագրական ծանոթությունից (1893, հունիս 26, թիվ 3997, էջ 386) իմանում ենք, սակայն, որ ներկայացումը հետաձգվել է հունիսի 27-ին։ «Արևելք» օրաթերթը զետեղել է հետևյալ թատերազդը (1893, հունիս 26, թիվ 2819).

ԹԱՏՐՈՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ, ՍԿՅՈԻՏԱՐ ՊԱՂԼԱՐ ՊԱՇԻ

1893 հունիս 27, կիրակի ցերեկ ժամը ճիշտ 7-ին

Արտաքո կարգի շքեղ ներկայացումն

Օոմ. թատերական խմբին կողմանե

Առաջնորդությամբ