«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/314»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

12:54, 22 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

վրեժխնդիր բանակին հեա քանի մը դողդոջ քայլ առնելով հրճվիմ գոնե, քանի որ կթոտությանս մեջ անկարող եմ ձեր փառքին մասնակցիլ։


ԹԱԹՈՒԼ.— (ձախ կողմեն նայելով) Արքա՛ քաջ, պարսկական բանակ մը կերևի բլըին գագաթը... տե՛ս...

ԳԱԳԻԿ.— Տուղրիլի բանակն է այն։

ՔԱՀԱՆԱՅՆ.— Պարսիկնե՜ ր (ակռաները կրնտելով):

ԳԱԳԻԿ.— Պատրաստ եղիք, քաջ զինակիցք իմ. ահա այն թշնամին, որուն արյանը անհագ ծարավ մը կզգան մեր սուրերը, նա դեռ իր ժանտ սուրը մեր անմեղ հայրենակցաց արյամբը չը ներկած` դիմադրենք մեր կուրծերը ժայռերու պես. Հայր այն է, որ երկու Պարսիկ չսպաննած չը մեռնիր։

ԹԱԹՈՒԼ.— Տասը Պարսիկ իմս են... կերդնում սրույս վրա։

ՔԱՀԱՆԱՅՆ.— Եթե ես չեմ կընար զարնել, գոնե դիակները կոխկռտեմ։

ԳԱԳԻԿ.— Պատրա՞ստ եք։

ԶՈՐԱԿԱՆՔ.— Վրե՜ժ...

ԳԱԳԻԿ.— Ա՛ռ վրեժդ ուրեմն Հայաստան (զորքերը սուրերնին կը քաշեն և պատերազմական երգով կը մեկնին ձախ կողմեն.- Պատկերը կը փոխվի):