«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/316»–ի խմբագրումների տարբերություն

→‎Չսրբագրված: Նոր էջ «այնչափը տակնուվրա ըրավ, տեր արքա, և երբ այժմ դու անձամբ քաջաց բանակի մը գլուխն անցած Հայասաան կարշ...»:
(Տարբերություն չկա)

13:31, 22 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

այնչափը տակնուվրա ըրավ, տեր արքա, և երբ այժմ դու անձամբ քաջաց բանակի մը գլուխն անցած Հայասաան կարշավես` անշուշտ այն սոսկումով լքված բոլոր բերդերը և թաղարները իրենք դռները պիտի բանան, երբ լսեն թե դյուցազն Տուղրիլ` արյաց արքայն ահեղ առյուծի մը պետս իրենց կը նայե և իրենց վրա կը քալե, կարելի է որ քանի մը հայրենասիրությամբ վառված տկար բանակները հանդգնին մեզ դիմադրելու, բայց մեր քաջերուն և փիղերուն հարձակմանց չը կրնալով դիմանալ` պիտի փշրին փոշիի պես և պիտի խառնվին իրենց հայրենյաց ավերակաց աչյունին:

ՏՈՒՂՐԻԼ.+— Ես արյունախանձ սրտիս խորը գրած եմ բոլոր Հայաստան ավերակ դարձնել: Հայությունը ջնջել առանց ավերակազ մեջ հեծող հայկական շունչ մը թողելու այնպես հաղթական, Պարսկաստան` իմ շքեղապանծ գահս դառնալ, և անկե զվարթ նայվածքով իմ դրացի երկրիս փլատակները դիտել, որոնց վրա կը սավառնի պարսկական սոսկումը, ալ վախ չունենալ Հայաստանեն, որ միշտ կիյնա և կը կանգնի և կանգնած ատենը իր դրացի ազգերուն գահերը կը սարսե, զինքը խեղդելա համար պատեհ առիթ մէ իր անտերունջ վիճակը... Կուզեմ Հայությունը ջնջել երկրիս երեսեն, լսե՛ երկնից բարձրերեն և դու Արև, և ծիծաղե՛ քու Աստվածությանդ արհամարհող ազգի մը գերեզմանին վրա... Ավա՜ղ որ գրեթե ծեր եմ, եթե չը կրնամ կարճ կյանքիս հետ Հայաստանը վերջացնել` թագիս հետ Ժառանգություն պիտի ձգեմ Ալփասլան եղրորս, որ քաջերու մեջ քաջ է, հայկական ատելությունը, և հայության ջնջումը, չը թողուլ`