«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/499»–ի խմբագրումների տարբերություն
Էջի կարգավիճակ | Էջի կարգավիճակ | ||
- | + | Հաստատված | |
Էջի մարմին (ներառվելու է). | Էջի մարմին (ներառվելու է). | ||
Տող 1. | Տող 1. | ||
Բ.Տետրակին վերնագիրն է. «Վարդ և Շուշան. Թատրերգություն |
<small>Բ.Տետրակին վերնագիրն է. «Վարդ և Շուշան. Թատրերգություն երգախառն ՚ի չորս արարվածս. գրեց Պ. Ա. Դուրյան. Սկյուտար, 1867։ Կը թվի թե այս տետրակին միայն առաջին էջը (անվանաթերթը) և երկրորդ էջը («Անձինք») Դուրյանի ձեռքով գրած են։ Թատրերգությունը ուրիշի մը կողմե ընդօրինակություն է։ Մանավանդ որ, մյուսներեն տարբեր՝ այս մեկը չունի բանաստեղծին ստորագրությունը վերջավորության» (Տ, էջ է—Ը)։ |
||
Երկրորդ տետրակի վերաբերյալ ենթադրությունը ընդունելի է, քանի որ Ա. Լուսինյանին Դուրյանի գրած 1871-ի սեպտեմբերի 30-ի նամակից հետևում է, որ Վարդ և «Շուշանի» մի «խաղատետր» է եղել։ Ընդօրինակողն, անկասկած, Բ.էքսերճյանն է, որովհետև 1893-ի ժողովածուում է, որ բաց է թողնվել թատրերգության խորագրի երկրորդ՝ «Կամ Հովիվք Մասլաց» մասը։ |
|||
Հիշված նամակում Դուրյանն ընկերոջր գրել է. «Ինե մեկ քանի թատերախաղերս կուզեք, բայց ես միայն նոցա ծրագիրներն ունիմ, որոնք անընթեռնելի ըլլալե զատ՝ թղթի կտորվանքներու վրա գրված են։ Մաքուր ըլլալով «Վարդ և Շուշան» անուն սիրային թատրերգության խաղատետրն ունիմ քովս։ Ասի տասն և հինգ տարեկան հասակի սիրո և հանճարի հանդուգն փթթում է. եթե կը հաճիք, սա Ձեզի կրնամ յուղարկել»։ «Վարդ և Շուշանը» ուղարկվել է Ա. Լուսինյանին թե ոչ, հայտնի չէ։ Բայց Ս. Սիմոնյանի «արձանագրությունից» երևում է, որ գրողն իր թատերախաղը վաճառել է Տ.Գալեմճյանին («Սփյուռք», 1959, թիվ 32, և 1961, թիվ 49—52)։ |
|||
Ինչպես տեսնում ենք Դուրյանի իսկ վկայությամր «Վարդ և Շուշան»-ը հեղինակվել է 15 տարեկան հասակում, այսինքն 1866-ին, քանի որ ստույգ գիտենք, որ գրողը ծնվել է 1851-ին (տե՛ս «[Կենսագրության]» ծանոթությունը)։ Մյուս կողմից ինչպես թատերախաղի անվանաթերթում, այնպես էլ ՏԹ-ում, գրության թվական է նշված 1867-ը։ Մենք հետևել ենք վերջին աղբյուրներին և գրության թվականը թողել 1867-ը։ |
|||
Առաջին անգամ տպագրվել է ՏԹ-ում, ապա ՏԹՆԴ-ում և «Երկեր»-ում (1947)։ |
|||
Տպագրվում է ըստ առաջին հրատարակության։ |
|||
1893-ի հրատարակությունում Բ. էքսերճյանը գրաքննական |
1893-ի հրատարակությունում Բ. էքսերճյանը գրաքննական նկատառումով |
||
</small> |