«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/553»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:17, 23 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Գագիկ Աբասյան—Կարսի թագավոր (1029—1065), կովել է սելջուկների դեմ, սպանվել է բյուզանդացիներիր 1081-ին։

Գագիկ Բ—Անիի թագավոր (1042—44), սպանվեց բյուզանդացիներից 1079-ին, տարագրության մեջ։

Գարգիոս (Գորգիոս)—Արիարաթի խնամակալը, կռվել է հռոմեացիների դեմ։

Դյամա, Ալեքսանդր (Որդի Դյումա, 1824—1895)—Ֆրանսիացի նշանավոր վիպասան, հռչակվեց «Քամելիազարդ տիկինը» վեպով և համանուն դրամայով։

Թաթուլ—Կարսի հայ իշխան, ըստ Մ. Չամչյանի` սպարապետ, կռվել է սելջուկների դեմ։

Լամարթին Ալֆոնս (1790—1869)—Ֆրանսիացի նշանավոր բանաստեղծ պատմաբան ու քաղաքական գործիչ։

Լանկթիմուր (Լենկթիմուր) (1336—1405)—Միջինասիական նվաճող, արշավել է Պարսկաստան, Անդրկովկաս, Հնդկաստան, Չինաստան և այլ երկրներ։

Լնոն Զ Լուսինյան-(1342—1393)—Կիլիկիայի (և հայոց) վերջին թագավոր (1374—1375), գերեվարվեց, մահացավ Ֆրանսիայում։

Լուկուզզոս (Լուկուլլոտ Լուցիոս Լիցինիոս)-(մ. թ. ա. 117—56)—Հռոմեացի զորավար, մ. թ. ա. 74—66 թթ. պատերազմեց Միհրդատ Դ-ի դեմ։

Կոտտաս (Կոտտա)—Հռոմեացի զորավար, պրոկոնսուլ, Քաղկեդոնի մոտ:

Բաֆսորի նեղուցում, ջախջախիչ պարտություն կրեց Միհրդատից։

Կրյուսոս (Կրեսոս)—Լյուդական թագավոր (մ. թ. ա. 560—546)։

Միհրդատից վերգրավեց Կապադովկիան:

Հայկ—Ըստ Մ. Խորենացու, Թորգոմի որդին, ապստամբեց Բելի դեմ, Հայերի նախահայրը:

Հմայակ—Աշոց գավառի տեր, որ Վաչե Արծրունու հետ Պարսից թագավորից պահանջել է Արտաշիրի գահընկեցությունը։

Հյուկո Վիկթոր Մարի (1802—1885)—Ֆրանսիացի հանճարեղ գրող, ակադեմիայի անդամ։ Հուդա—Քրիստոսի 12 առաքյալներից (աշակերտներից) մեկը, ուսուցչին մատնեց 30 արծաթի համար։