«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/15»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
{{Պիես|քուկինիդ հետ զուգակշիռ ըրիր․․․ հիմա երկինք գլխուս վերև դահիճ կը թվի ինձ և ամեն քայլափոխիս կը կարծեմ, որ դժոխք բացվելով զիս պիտի լափեն... ծաղիկն անգամ ինձի համար թունավոր է... նենգավո՛ր, քու դրդմամբ սպաննեցի հայրս և անկե ժառանգած հարստություններս քեզի հետ կեր ու խումի և մոլությանց տվի․ ապերա՛խտ Տիրան, ես քեզի համար օրհնության տեղ հորս անեծքն ընդունեցի... ուստի թշվառ եմ և թշվառ պիտի ըլլամ, վասնզի ապերախտի մը համար հայրասպանություն ըրի․․․ երբեմն նախարարի<sup>4</sup> մը զավակ էի, իսկ հիմա՝ ավազակ։
{{Պիես|քուկինիդ հետ զուգակշիռ ըրիր․․․ հիմա երկինք գլխուս վերև դահիճ կը թվի ինձ և ամեն քայլափոխիս կը կարծեմ, որ դժոխք բացվելով զիս պիտի լափեն... ծաղիկն անգամ ինծի համար թունավոր է... նենգավո՛ր, քու դրդմամբ սպաննեցի հայրս և անկե ժառանգած հարստություններս քեզի հետ կեր ու խումի և մոլությանց տվի․ ապերա՛խտ Տիրան, ես քեզի համար օրհնության տեղ հորս անեծքն ընդունեցի... ուստի թշվառ եմ և թշվառ պիտի ըլլամ, վասնզի ապերախտի մը համար հայրասպանություն ըրի․․․ երբեմն նախարարի<sup>4</sup> մը զավակ էի, իսկ հիմա՝ ավազակ։
ՏԻՐԱՆ.—+ Ձգե՛ սա ոչինչ խոսքերը, քաջասիրտ եղի՛ր, տղայամիտ մի՛ ըլլար, գիտցիր որ այս<sup>5</sup> աշխարհս ոճրագործին և անմեղին համար նույնն է. երջանկությունն ամենուն սրտին ալ կը տեղա, ինչպես փշոտ ու ծաղկավետ հովիտ մը, զոր առհասարակ կը թանա առավոտյան ցողը, և արևը իր լուսովը զայն կը կենդանացնե... գիշերը կը թառամի, առավոտուն կը թարմանա, մարդույս կյանքն ալ այսպես է, այսօր թշվառ է, վաղը երջանիկ․.. վերջապես կյանքը գետի մը կը նմանի, որ երբեմն ծաղիկներու և երբեմն ալ ժայռերու մեջեն կը սահի։ Հիմա մեր գործին նայինք, ի՞նչ էր մեր ժամադրության նպատակը։

ՍՈՒՐՄԱԿ.—+ Պարետի որդեգրուհին՝ Շուշանը հիմա անպատճառ<sup>6</sup> պիտի առևանգենք։ Պարետի որդին՝ Վարդ, զայն կը սիրե և սովորապես<sup>7</sup> լուսին եղած գիշերները շրջագայելու կելնեն։ Ձեռնարկություննիս քիչ մը դժվար է, բայց}}