«Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/390»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

14:14, 24 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱ.-(աղերսանոք) Շնո՜րհ... պարոն... կը վճարեմ։

ՍԱԼՈՄՈՆ.— Վճարե ուրեմն... տեսնեմ։

ԹՈՎՄԱ.— Բայց ըսի քեզ թե հիմա չեմ կրնար... քանի մ`օրեն։

ՍԱԼՈՄՈՆ.— Ո՛չ, ո՛չ, չըլլար, պետք է որ միտքս դրածս ընեմ (երթալու կըլլա):

Տեսիլ Գ

ՆՈԻՅՆՔ և ՄԱԿԱՐ

ՄԱԿԱՐ.— Հրեա, ի՞նչ կուզես այս մարդեն։

ՍԱԼՈՄՈՆ.— Տանս վարձքը, պարոն, չորս ամիս է բնավ թերհաշիվ անգամ առած չեմ։

ՄԱԿԱՐ.— Ես խոսք կուտամ որ այս մարգը քանի մ`օրեն պահանջդ ամբողջ կը վճարե... Ինքը բարեսիրտ և պատվավոր մեկն է և քու բոլոր ենթադրություններդ...

ՍԱԼՈՄՈՆ.— Ներեցեք, պարոն, չէի գիտեր...

ՄԱԿԱՐ.— Ուրեմն ըսածիս պես...

ՍԱԼՈՄՈՆ.— Շատ աղեկ, պարոն, (մեկուսի) Նահապետոֆի մատակարարն է, հոգ չէ, հերիք է որ փոքր ինչ այս մարգը ճանչե կամ անոր երաշխավորելու պես բան մ`ընե... (բարձր` Մակարի) Ահա կերթամ, պարոն... (կերթա):

Տեսիլ Ե

ԹՈՎՄԱ և ՄԱԿԱՐ

ԹՈՎՄԱ.— (որ ապշած և մտածմանց մեջ ընկղմած էր. գլուխը վեր առնելով և Մակարին մոտենալով) Պարո՛ն, թեպետ չեմ ճանչեր զձեզ, այլ չի պիտի մոռնամ ձեր ըրած բարերարաթյունը...