«Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/155»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:06, 25 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

վայրկյան թոթովեց, և այս անգամ նրան հաջողվեց արտասանել մի ինչ-որ անվայել խոսք։ Սմբատը պարզ լսեց նրա բերանից թռած այդ անվայել խոսքը, որ սաստիկ վիրավորական էր նրա համար։ Մի վայրկյանում նրա ականջները կարմրեցին, պռոշները սփրթնելով սկսեցին ցնցողաբար դողալ։ Նա մի կողմ գնելով գինեվաճառից ստացած ջրով լի կուլան, սեղմեց յուր բռունցքները և, կարծես, պատրաստվում էր հարձակվել Սեյրանի վրա։ Գինեվաճառը զարմացավ։ Նա մի քանի վայրկյան, բերանը բացած և կարմրած աչքերը չռած, նայում էր մերթ Սեյբանին, մերթ Սմբատին, ձգտելով երկու պատանիների այդ տարօրինակ գաղտնիքը թափանցելու։ Սեյրանը, մի ձեռը սեղանին հենած, մյուսը ամուր սեղմած, աչքերը Սմբատի կրծքին հառած, անդադար տատանվում էր, երբեմն արտասանելով ինչ-որ անհասկանալի խոսքեր։

— Ամաչիր, ամաչի՛ր, Սեյրան, տես ինչ օրն ես ընկել քո հիմարությունով,— խոսեց, վերջապես Սմբատը և նույն վայրկյանին, մտաբերելով յուր քրոջ դրությունը, վերցրեց ջրի կոզան, երեսը շուռ տվավ, որ դուրս գնա։

Սեյրանը մի քանի քայլ հետևեց նրան և կրկին կանգ առնելով, գռռաց բարձր ձայնով, որքան ուժ ուներ.

— Կանգնի՛ ր... ես չեմ ուզում...

Սմբատը կանգնեց և հետ նայեց։

— Հա՛, չեմ ուղում կեղտոտ շորը, չեմ ուղում լպստած պատառը, տարեք ու շների առաջը գցեք,— արտասանեց Սեյրանը այս անգամ բավական պարզ։

— Երդվում եմ, Սեյրան, այս գիշերվա սուրբ պսակով, որ ոտներիս տակ քեզ շանսատակ կանեմ, եթե այդ աղտոտ լեզուդ փորդ չես քաշի,— պատասխանեց Սմբատը, ատամները կրճտելով և նորաբույս բեղերը կրծոտելսվ, որ զսպի յուր կատաղությունը։

— Սուրբ... սուրբ, հ՜մ, չէ, կեղտոտ, ինչպես, այ տեե՛ս, ըմպողղ... կեր...

Այս անգամ Սմբատի համբերությունը սպառվեց։ Նա ջրի կուլան կրկին սեղանի վրա դրավ, հարձակվեց, բռնեց Սեյրանի կոկորդից և սկսեց խեղդել։