«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/43»–ի խմբագրումների տարբերություն

Pywikibot touch edit
No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 30. Տող 30.


<section end="Խարտոց"/>
<section end="Խարտոց"/>
<section begin="Խարտում"/>'''ԽԱՐՏՈՒՄ''', 1956-ից՝ Սուդանի Անկախ Հանրապետության, 1969-ից՝ Սուդանի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը, Խարտում պրովինցիայի վարչական կենտրոնը: Օմդուրմանի, Հյուսիսային Խարտումի և արվարձանների հետ կազմում է միասնական՝ «եռյակ քաղաք», մոտ 1 մլն բն. (1976): Գետային նավահանգիստ է Սպիտակ և Կապույտ Նեղոսների միախառնման վայրում, երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց: Երկրի քաղ., մշակութային և առևտրական կենտրոնն է: Կա տեքստիլ, սննդի, տրիկոտաժի արդյունաբերություն: Ունի օդանավակայան, համալսարան: Խ–ում է Սուդանի թանգարանը: Խ. հիմնադրել է Եգիպտոսի թուրք կառավարիչ Մուհամեդ Ալիի որդի Իսմայիլը, 1820-ական թթ.: 1830-ից՝ Սուդանի մայրաքաղաքը: XIX դ. կեսից դարձել է Սուդանի և Հյուսիս–Արևելյան Աֆրիկայի առևտրական կարևոր կենտրոն: 1881–98-ի մահդիստների ապստամբության ժամանակ ավերվել է, և մայրաքաղաքը տեղափոխվել է Օմդուրման: Անգլիացիները ապստամբությունը ճնշելուց հետո (1898) Խ. դարձրին Անգլո–Եգիպտական Սուդանի մայրաքաղաքը: Առաջին (1914–18) և հատկապես երկրորդ (1939–1945) համաշխարհային պատերազմներից հետո Խ. Սուդանի ազգային–ազատագրական շարժման կարևոր կենտրոններից էր:
<section begin="Խարտում"/>'''ԽԱՐՏՈՒՄ''', 1956 թվականից՝ Սուդանի Անկախ Հանրապետության, 1969 թվականից՝ Սուդանի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը, Խարտում պրովինցիայի վարչական կենտրոնը: Օմդուրմանի, Հյուսիսային Խարտումի և արվարձանների հետ կազմում է միասնական՝ «եռյակ քաղաք», մոտ 1 մլն բն. (1976): Գետային նավահանգիստ է Սպիտակ և Կապույտ Նեղոսների միախառնման վայրում, երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց: Երկրի քաղաքական, մշակութային և առևտրական կենտրոնն է: Կա տեքստիլ, սննդի, տրիկոտաժի արդյունաբերություն: Ունի օդանավակայան, համալսարան: Խարտումում է Սուդանի թանգարանը: Խարտումը հիմնադրել է Եգիպտոսի թուրք կառավարիչ Մուհամեդ Ալիի որդի Իսմայիլը, 1820-ական թվականներին: 1830 թվականից՝ Սուդանի մայրաքաղաքը: XIX դարի կեսից դարձել է Սուդանի և Հյուսիս–Արևելյան Աֆրիկայի առևտրական կարևոր կենտրոն: 1881-1898 թվականների մահդիստների ապստամբության ժամանակ ավերվել է, և մայրաքաղաքը տեղափոխվել է Օմդուրման: Անգլիացիները ապստամբությունը ճնշելուց հետո (1898) Խարթումը դարձրին Անգլո–Եգիպտական Սուդանի մայրաքաղաքը: Առաջին (1914–1918) և հատկապես երկրորդ (1939–1945) համաշխարհային պատերազմներից հետո Խարտումը Սուդանի ազգային–ազատագրական շարժման կարևոր կենտրոններից էր: