«Մասնակից:Անունով խմբագիր/Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 130.
:::::'''''Վազգեն ՇՈՒՇԱՆԵԱՆ'''''
 
Թեև հարարերական լարվածությունն անընդհատ իրեն զգացնել էր, տալիս, այս հունվարին համեմատաբար որոշ առաջընթաց է արձանագրվել։ Նախ, մարզում «Ամարաս» բարեգործական ընկերության ստեղծման համար կազմկոմիտեի ձևավորումը որոշ չափով առաջադիմական քայլ էր, քանի որ ստեղծված պայմաններում մարդկանց բարոյապես, ինչո՞ւինչու չէ՝ նաև նյութապես աջակից լինելն արդեն ժամանակի պահանջ էր։ Եվ երկրորդ՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագրով հունվարի 12-ից ԼՂԻՄ-ում մտցվել է կառավարման հատուկ ձև և ստեղծված Հատուկ կառավարման կոմիտեն ԼՂԻՄ-ում իր գործունեությունը սկսել է հունվարի 20-ից։
 
Տեղում ծանոթանալով իրադրությանը, Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկին հունվարի 26-ին մեկնել է Բաքու, հանդիպում ունեցել Ադր. ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂԻՄ-ում իրադրության նորմալացման և ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ, ԽՄԿԿ Կենտկոմի ու ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարմանն առնչվող հարցերը։