«Մասնակից:Անունով խմբագիր/Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 454.
ՄԱՅԻՍԻ 17. Արտակարգ դրության շրջանի պարետությունը Ստեփանակերտի ծննդատան բուժանձնակազմին ուղղաթիռ է տրամադրել Բերդաձորի գյուղերից հղի կանանց տեղափոխելու համար։ Նրանց հաջողվել է Հինշեն և Մեծշեն գյուղերից Ստեփանակերտ հասցնել երկու հղի կանանց և 80 երեխաների։ Օմօնականները չեն թույլատրել տեղափոխել 86-ամյա Անուշավան Գրիգորյանի դիակը։
 
ՄԱՅԻՍԻ 18. Մոտավորապես ժամը 4։00-ին խորհրդային բանակի ռազմադաշտային համազգեստով հինգ սպաներ Ստեփանակերտում հարձակվել են կապի փոստային բաժանմունքի պահակի վրա։ Նրանք ԼՂԻՄ ներքգործվարչության բաժնի՝ պատահարի վայր ժամանած աշխատակիցների հանդեպ ֆիզիկական ուժ գործադրելով և սպառնալով հաշվեհարդարով, առգրավել են նրանց տաբելային զենքը, իսկ պահակին՝ Գ. Դավթյա՛նինԴավթյանին, խցկելով իրենց ավտոմեքենան, պլաստմասսայե տարողությունից բենզին են թափել շենքում ու նետելով պայթուցիկ փաթեթ՝ հեռացել են անհայտ ուղղությամբ։ Բարեբախտաբար, քաղաքի ռազմականացված ինքնուրույն հրշեջ մասի աշխատողներին հաջողվել է վերացնել հրդեհը։
 
ՄԱՅԻՍԻ 19. Օմօնականներն ու զինվորները մտել են Բադարա գյուղը։
Տող 759.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6. Գիշերը հարձակման է ենթարկվել Մարտակերտի շրջանի Վանքի խորհտնտեսության անասնապահական ֆերման։ Քողարկման գույնի համազգեստով ավելի քան 20 սպառազեն ադրբեջանցիներ գերեվարել են երկու անասնապահների, իսկ 170 գլուխ տավարամատղաշը քշել Քելքաջարի շրջանի ուղղությամբ։
 
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7. Մոտ ժամը 10։30-ին ծուղակի մեջ են ընկել Առաջաձորի անհատական անասունները հսկող Ժորա Աղասյանը, Կառլեն, Սեյրան, Տոնական Շահբազյանները և Մանյա Մարտիրոսյանր՝Մարտիրոսյանը՝ իր անչափահաս տղայի հետ միասին։ Համագյուղացիների կազմակերպած գործողությունների շնորհիվ հաջողվել է ազատել նրանց։
 
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8. Ասկերանի շրջանի Նորագյուղի երկհարկանի բնակելի տներից մեկում տեղի է ունեցել հզոր պայթյուն, ինչի հետևանքով բեկորային վերքեր են ստացել Վալերի Մարտիրոսյանը, նրա կինը՝ Անահիտը և չորսամյա դուստրը՝ Արմինեն։ Փլվել են ննջասենյակի առաստաղը, հատակը, ջարդվել են պատուհանների ապակիներն ու դռները։