«Մասնակից:Անունով խմբագիր/Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1107.
Կարմիրավան և Չայլու գյուղերը։ Հրետակոծության հետևանքով Կարմիրավան գյուղում ավերվել ու հրդեհվել են 3 բնակելի տներ, Սեյսուլանի անասնաբուծական ֆերմայից քշվել է 105 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ ֆերման՝ հրդեհվել։ Չայլու գյուղից քշվել է 45 գլուխ խոզ, խոզաբուծական ֆերմայի 8 աշխատակիցներ պատանդ են վերցվել։ Տվյալները ճշտվում են։
 
Ամբողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված կազմավորումները գրոհել են Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղը։ Արդյունքում՝ ԿարաչիճարումԿարաչինարում զոհվել է մեկ մարդ և մեկն էլ վիրավորվել։ Տվյալները ճշտվում են։
 
ՀՈՒՆՎԱՐԻ 12. Ժամը 13։00-ից մինչև 24։00-ն Մարտունու շրջանի Ամիրանլար գյուղի կողմից հրթիռահրետակոծության է ենթարկվել Մարտունի քաղաքը։ Արձակվել է ավելի քան 10 արկ։ Հրետակոծության հետևանքով քաղաքում ավերվել է մոտ 10 տուն, 2 մարդ զոհվել, 2-ը՝ վիրավորվել։
Տող 1125.
Ժամը 19։30-ին Խոջալուի կողմից հրթիռակոծվել է նաև Ասկերանի շրջանի Դաշբուլաղ զյուղը։ Արձակվել է «Ալազան» տիպի 40 հրթիռ, որոնք պայթել են օդում։ Տուժածներ ու ավերածություններ չկան։
 
ՀՈՒՆՎԱՐԻ 17. Ազատ են արձակվել Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակիչ Միքայել Հովսեփյանն՝ իր երկու անչափահաս որդիների հետ, որոնք չորս օր առաջ պատանդ էին տարվել Ֆիգուրու շրջանի Վերին Վեյսալու գյուղի կողմից ներխուժած ադրբեջանական ավարառուների կողմից։ ֊
ՀՈՒՆՎԱՐԻ 18. Ժամը 6։30-ին մի անհայտ անձնավորություն հարձակվել է Ստեփանակերտում տեղաբաշխված 39828 զինմասի ժամապահի վրա, խլել նրանից «Կալաշնիկով» մակնիշի ավտոմատ զենքն ու երկու պահունակը՝ 60 փամփուշտներով և անհետացել։ Հանգամանքները պարզվում են։
 
Տող 1455.
ԱՊՐԻԼԻ 29. Մայրաքաղաքի հրետակոծությունից հետո ադրբեջանական զինյալները Շուշիի կողմից հարձակվել են Ստեփանակերտի հարավ-արևմտյան դիրքերի վրա և փորձել են գրավել այն։ Դիրքերի պաշտպանության մարտերում զոհվել են 4, վիրավորվել 23 հայ ազատամարտիկներ։
 
ՄԱՅԻՍԻ 1. Առավոտյան ժամը 11-ին վերսկսվել է Ստեփանակերտի հրետակոծությունը Շուշի քաղաքի և Ասկերանի շրջանի Ջանհասան ու Քյոսալար գյուղերի կողմից։ Արձակվել են 100-ից ավելի արկեր և հրթիռներ, որոնց մեծ մասը «Գրադ» կայանքից։ Կան ավերածություններ։ Վիրավորվել են մոտ 10 բնակիչներ։ Կան գոհեր, այդ թվում՝ երկու2 երե-երեխա։
խա։
 
ՄԱՅԻՍԻ 2. Գիշերը և ողջ ցերեկը Շուշի քաղաքից և Ջանհասան ու Քյոսալար գյուղերից, «Գրադ» կայանքից և ծանր հրետանիներից հրետակոծության է ենթարկվել Ստեփանակերտը։ Արձակվել է մոտ 200 հրթիռ ու արկ։ Կան ավերածություններ։ Վիրավորվել են 12, զոհվել՝ 2 խաղաղ բնակիչներ։
 
Շուշի քաղաքից հրետակոծության են ենթարկվել նաև Ասկերանի շրջանի Շոշ, Դաշուշեն, Քռասնի, Խնածախ և Այգեստան գյուղերն՝գյուղերը։ Կան վիրավորներ և գոհեր։
 
Ստեփանակերտի ծննդատան վրա ռումբի ուղղակի հարվածից առավոտյան զոհվել են վեց հոգի, այդ թվում՝ երկու նորածիններ։ Բուժանձնակազմի և հիվանդների մեջ կան վիրավորներ։
Տող 1583 ⟶ 1582՝
Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Նիստի ընթացքում հաստատվել է Արցախի պետական կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը, որի աջ փոքրիկ հատվածը եռանկյունի սպիտակ գծով փոքր-ինչ անջատված է դրոշի հիմնական մասից։
 
ՀՈՒՆԻՍԻ 3. ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավորներն անդրադարձել են նստաշրջանի 4-րդ հարցին՝ խորհրդարանի նախագահի ընտրություններին։ Առաջարկվել են Ռոբերտ Քոչարյանի և Գեորգի Պետրոսյանի թեկնածությունները, ովքեր հանդես են եկել իրենց նախընտրական ծրագրերով և պատասխանել պատգամավորների հարցերին։ Ընդմիջման ընթացքում կայացած քվեարկության համաձայն, Ռ. Քոչարյանը ստացել է 23, Գ. ՊԵտրոսյանը՝Պետրոսյանը՝ 30 ձայն։ Թեկնածուներից և ոչ մեկը անհրաժեշտ քանակության ձայն չի հավաքել։
 
Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղի բարձունքներում տեղադրված թնդանոթներից և տանկերից հրետակոծվել է Մարտունու շրջանի սահմանային Մաճկալաշեն գյուղը։ Կան ավերածություններ և վիրավորներ։